Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ հոդվածներով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է․
1.2023 թվականի համար Արտաշատ համայնքում սահմանել տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն 1, 1․1, 1․2 և 2 հավելվածների:
2.Թիվ 1 հավելվածում Արտաշատ քաղաքային բնակավայրի համար 9.1.1., 9.1.2, 9.1.3, 9.1.4, 9.1.5, 9.1.6, 9.2.1, 9.2.2, 9.2.3, 9.2.4, 9.2.5, 9.2.6, 10. 12.1.1, 12.1.2, 12.1.3, 12.1.4, 12.1.5, 12.1.6, 12.2.1, 12.2.2, 12.2.3, 12.2.4, 12.2.5, 12.2.6, 14.4. կետերում կիրառվել է 0,75 գործակից, 17 կետում կիրառվել է 0,5 գործակից:
3.Թիվ 1․1 հավելվածում Արտաշատ համայնքի՝ Աբովյան, Ազատավան, Այգեզարդ, Այգեպատ, Այգեստան, Արևշատ, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Դվին, Մասիս, Մխչյան, Մրգավան, Մրգավետ, Նորաշեն, Շահումյան, Ոստան, Վ․ Արտաշատ, Քաղցրաշեն գյուղական բնակավայրերի համար թիվ 1 հավելվածի 91.1, 92.2, 9.1.3, 9.14, 9.1.5, 9.1.6, 9.2.1., 9.2.2, 9.2.3, 92.4, 92.5, 92.6, 10. 121.1. ,12.1.2., 12.1.3, 12.1.4, 12.1.5, 12.1.6, 12.2.1, 12.2.2, 12.2.3, 12.2.4., 12.2.5, 12.2.6, 14.4, 17 կետերում կիրառվել է 0,5 գործակից:
4.Թիվ 1․2 հավելվածում Արտաշատ համայնքի՝ Արաքսավան, Բարձրաշեն, Բերդիկ, Բյուրավան, Գետազատ, Դեղձուտ, Դիտակ, Լանջազատ, Կանաչուտ, Հնաբերդ, Հովտաշեն, Մրգանուշ, Նարեկ, Նշավան, Ջրաշեն, Վարդաշեն գյուղական բակավայրերի համար թիվ 1 հավելվածի 91.1, 92.2, 9.1.3,9.14, 9.1.5, 9.1.6, 9.2.2, 9.2.3, 92.4, 92.5, 92.6, 10. 121.1. 12.1.1, 12.1.3, 12.1.4,12.1.5,12.1.6, 12.2.1, 12.2.2, 12.2.3, 12.2.4., 12.2.5, 12.2.6, 17 կետերում կիրառվել է 0,3 գործակից, 14.4 կետում կիրառվել է 0,5 գործակից:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |