Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը սահմանելու մասին» N 393-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն NN 1 և 2 հավելվածների» բառերով․
2) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։ |