Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող Հյունդայի Սենտա ֆե (Hyundai santa fe 2.4, 507 CP 61) մակնիշի թեթև մարդատար մեքենան անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արտաշատ համայնքի Բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ-ին՝ իր իրավասությունների շրջանակներում օգտագործելու նպատակով:
2․ Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող ԿԱՄԱԶ ԿՕ-564/КАМАЗ КО-564/ (KAMAZ-65115-48) մակնիշի հատուկ ցիստեռն ասինիզացիոն մեքենան անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արտաշատ համայնքի Բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ-ին՝ իր իրավասությունների շրջանակներում Արտաշատ համայնքում ծառայություններ մատուցելու նպատակով:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: