Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 171
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 69-Լ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի՝ «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2023 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 233-Լ որոշմամբ հաստատված գույքացուցակի (այսուհետ՝ գույքացուցակ) 11-րդ հավելվածում՝ 19-րդ, 20-րդ և 21-րդ տողերի համապատասխան ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ ՄԱԶ ԿՈ (MAZ KO 806-20) մակնիշի հատուկ համակցված, ՈՒԱԶ (UAZ 236324) մակնիշի կիսաբեռնատար և ՀՈՆԳՅԱՆ (HONGYAN 6X4, CQ3346HV35) մակնիշի բեռնատար տրանսպորտային միջոցների ձեռքբերմամբ պայմանավորված՝ համաձայն թիվ 1  հավելվածի:

2. Հաստատել գույքացուցակի 3.37-րդ հավելվածում՝ 17-րդ տողի համապատասխան փոփոխությունը՝  ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի Գ.Նարեկացու փողոցի թիվ 28 հասցեում գտնվող 0.10605 հա մակերեսով 03-097-0197-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի օտարմամբ պայմանավորված՝ համաձայն հավելված 2-ի:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.27 Կբ) ՏԵՂԵԿԱՆՔ
(18.62 Կբ) ՀԱՎԵԼՎԱԾ
(14.11 Կբ) ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
(19.28 Կբ) ՀԱՎԵԼՎԱԾ 2
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner