Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 28-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 515-Ն որոշումը, համայնքի ավագանին որոշում է․ 1. «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Պ. Սևակի անվան թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել «ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել «ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 1 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |