Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի՝ «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2023 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 233-Լ որոշմամբ հաստատված գույքացուցակի (այսուհետ՝ գույքացուցակ) 11-րդ հավելվածում՝ 19-րդ, 20-րդ և 21-րդ տողերի համապատասխան ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ ՄԱԶ ԿՈ (MAZ KO 806-20) մակնիշի հատուկ համակցված, ՈՒԱԶ (UAZ 236324) մակնիշի կիսաբեռնատար և ՀՈՆԳՅԱՆ (HONGYAN 6X4, CQ3346HV35) մակնիշի բեռնատար տրանսպորտային միջոցների ձեռքբերմամբ պայմանավորված՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել գույքացուցակի 3.37-րդ հավելվածում՝ 17-րդ տողի համապատասխան փոփոխությունը՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի Գ.Նարեկացու փողոցի թիվ 28 հասցեում գտնվող 0.10605 հա մակերեսով 03-097-0197-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի օտարմամբ պայմանավորված՝ համաձայն հավելված 2-ի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: