Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Նար-Դոսի 38/1 հասցեում գտնվող Արտադպրոցական կենտրոնի պատանի բնասերների կայանը (կադաստրային ծածկագիր՝ 03-001-0031-0038, մակերեսի չափը՝ 0,39021 հա) <<Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Գեղագիտական կենտրոն>> ՀՈԱԿ-ից վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արտաշատ համայնքի Բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ-ին՝ իր իրավասությունների շրջանակներում օգտագործելու նպատակով:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |