Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 102-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող թվով հարյուր պլաստմասե աղբաման (աղբաման պլաստմասե՝ 1100լ, 100 հատ, միավորի գինը՝ 110 000(մեկ հարյուր տասը հազար) ՀՀ դրամ), կոմունալ ծառայությունների բարելավման նպատակով, տրամադրել «Արտաշատ-կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ին՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|