Արտաշատի քաղաքապետի 07.05.2001 թվականի N 46 որոշմամբ Ռոզա Պողոսի Խաչատուրովայի (մահվան վկայական՝ 21.10.2006 թվական I-ДН 821847) 5 (հինգ) անձից բաղկացած ընտանիքին է հատկացվել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Դուրյան փողոցի 12 բնակելի շենքի 22 հասցեում գտնվող բնակարանը: Ներկայումս այդ բնակարանում հաշվառված են, բնակվում և գույքը փաստացի տիրապետում, օգտագործում և կառավարում են Արկադի Վարտանի Խաչատուրովը, Նինա Նիկոլայի Խաչատուրովան, Վիգեն Արկադիի Խաչատուրովը: Դուրյան փողոցի 12 բնակելի շենքի 22 հասցեում գտնվող 60.47 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մինչև 01.01.2007 թվականին գործող «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» օրենքի 29-րդ հոդվածի հիման վրա, որպես սեփականություն, հանձնվել է Արտաշատ համայնքին՝ օրենքով սահմանված կարգով տնօրինելու նպատակով:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, 102-րդ հոդվածով և ուսումնասիրելով Արկադի Խաչատուրովի 09.11.2023 թվականի N Ք-14131 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Դուրյան փողոց 12 բնակելի շենքի 22 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող, 60.47 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (կադաստրային ծածկագիրը՝ 03-001-0069-0011-001-022) որպես համատեղ սեփականություն նվիրել՝ Արկադի Վարտանի Խաչատուրովին (ծնված՝ 18.03.1956 թվական, անձ.՝ AU462115), Նինա Նիկոլայի Խաչատուրովային (ծնված՝ 10.04.1959 թվական, անձ.՝ AP0540064) և Վիգեն Արկադիի Խաչատուրովին (ծնված՝ 07.03.1989 թվական, անձ.՝ AV0526329):
2․ Նվիրատվության գործընթացը կազմակերպել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում դիմումատուին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |