Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածով և 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Նար-Դոսի 38/1 հասցեում գտնվող Արտադպրոցական կենտրոնի պատանի բնասերների կայանը (կադաստրային ծածկագիր՝ 03-001-0031-0038, մակերեսի չափը՝ 0,39021 հա) «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Գեղագիտական կենտրոն» ՀՈԱԿ-ից հետ վերցնել:
2.Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Նար-Դոսի 38/1 հասցեում գտնվող Արտադպրոցական կենտրոնի պատանի բնասերների կայանը (կադաստրային ծածկագիր՝ 03-001-0031-0038, մակերեսի չափը՝ 0,39021 հա) երկու տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արտաշատ համայնքի Բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ-ին՝ իր իրավասությունների շրջանակներում օգտագործելու նպատակով:
3.«Արտաշատ համայնքի Բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ-ի հետ երկու տարի ժամկետով կնքել անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: