Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 28-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով հանրային լսման արդյունքը՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել (անվանակոչել) Դավիթ Ռաֆայելյանի անվամբ՝ «Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Դավիթ Ռաֆայելյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: 2.Հաստատել «Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Դավիթ Ռաֆայելյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |