Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 230-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ՄԱՐՔՍԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 24/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0.0012 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԵՎ 6.99 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲԱՆԿՈՄԱՏԻ ՇԵՆՔԸ ,,ԱՐԴՇԻՆԲԱՆԿ,, ՓԲԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12 ապրիլի 2001 թվականի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետը և ուսումնասիրելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 03.10.2022 թվականի թիվ 460-8900 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է՝

1. Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 24/1 հասցեում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող հասարակական կառուցապատման 0.0012 հա մակերեսով  հողատարածքը (ծածկագիր 03-001-0157-0253) և 6.99 քմ մակերեսով բանկոմատի շենքը (ծածկագիր 03-001-0057-0253-001) վարձակալության իրավունքով տրամադրել «Արդշինբանկ» ՓԲԸ-ին:

2. Վարձակալության վարձավճարի տարեկան վճարը սահմանել 150.000 (հարյուր հիսուն հազար ՀՀ դրամ):

3. Վարձակալության ժամկետը սահմանել 5 (հինգ) տարի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.30 Կբ)
(13.95 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner