Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող թվով երկու աղբատար (CM 16 Շասսի KAMAZ TRCU-2 axle-102 մակնիշի) մեքենաներն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արտաշատ համայնքի Արտաշատ-կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ին՝ Արտաշատ համայնքում, իր իրավասությունների շրջանակներում նշված տրանսպորտային միջոցներով ծառայություններ մատուցելու նպատակով:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |