Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 102-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով՝ համայնքի ավագանին որոշում է․  1.Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող ԴԵԼ ՏԵ 320 (DEL T-320) սերվերն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արտաշատ համայնքի  Արտաշատ-կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ին՝ Արտաշատ համայնքում իր իրավասությունների շրջանակներում օգտագործելու նպատակով: 
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:  |