Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Թույլատրել հրատապության կարգով մեկ անձից ձեռք բերել գույք (ձնագնաց) մինչև 7.000.000 (յոթ միլիոն) ՀՀ դրամի սահմաններում և անհատույց հանձնել (նվիրել) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասին: 2․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |