20.12.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների Կոնգրեսի 2025թ. աշխատանքներին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցության պայմանների մասին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը (Կոնգրես), 2014 թվականից իրականացվող «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակներում, դիմել է Կոնգրեսի 2025թ. երկու նստաշրջաններին ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակներ ներգրավելու համար: Վերոնշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված ակտիվ երիտասարդներին, ուսանողներին՝ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու Կոնգրեսի աշխատանքներին, տեսակետ հայտնել, ...
Մանրամասն |
|
19.12.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հայտարարում է «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ինկուբատոր ծրագրի 2024-2025թթ․ հայտերի ընդունելության մասին։ Ծրագրի նպատակն է խթանել տեղացիների և Արցախից տեղահանվածների զարգացումը և ինքնազբաղվածությունը մարզերում՝ աջակցելով սոցիալական և համերաշխ ձեռնարկությունների ստեղծմանն ու զարգացմանը, հատկապես՝ գյուղատնտեսական ոլորտում: Ծրագրի արդյունքում մասնակիցները ստանալու են երկարաժամկետ գիտելիք, կապեր և փորձառություն այս ոլորտում, իսկ հաջողակները՝ նաև ֆինանսական աջակցություն իրենց համայնքում սոցիալական բիզնես հիմնելու համար։ Դիմելու վերջնաժամկետն է՝ դեկտեմբերի 22-ը ժ․ 23։59-ը։ Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս ...
Մանրամասն |
|
18.12.24
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ` ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Արտաշատի համայնքապետարանի նիստերի դահլիճում այսօր կայացավ հանրային քննարկում, որի ընթացքում ներկայացվեց ‹‹Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին ›› համայնքի ավագանու հաստատմանը ներկայացվող նախագիծը։ Քննարկմանը ներկա էին համայնքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարներ։Համայնքապետարանի աշխատակից, հանրային լսման վարող Խաչիկ Պողոսյանը ողջունեց քննարկման մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց ներկայության համար: Համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Մերի Մելիքյանը, բաժնի գլխավոր մասնագետներ Արմինե Մկրտչյանը և Թերեզա Ղազարյանը ներկայացրեցին 2025 ...
Մանրամասն |
|
16.12.24
ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
Արտաշատ միավորված համայնքի սիրելի բնակիչներ Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Արտաշատի համայնքապետարանը պատրաստել է ուրախ և հագեցած ամանորյա տոնական ծրագիր։ Միջոցառումների մեկնարկը կտրվի սույն թվականի դեկտեմբերի 20-ին՝ համայնքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությամբ։ Մեր փոքրիկ բնակիչների համար այդ օրը հեքիաթային և ուրախ տոն է սպասվում՝ Ձմեռ պապիկի, Ձյունանուշի և հեքիաթների սիրված հերոսների մասնակցությամբ։ Հեքիաթն ավարտվելու է երեխաների կողմից սիրված մյուզիքլով՝ Մարդուկ–ջարդուկը։ Դեկտեմբերի 25–ին, 26–ին և 27–ին Ձմեռ պապն ու հեքիաթների սիրված հերոսներն այցելելու են համայնքի բնակավայրեր և ուրախացնելու են փոքրիկներին /գրաֆիկին ...
Մանրամասն |
|
16.12.24
ԲԵՐՔԱՆՈՒՇ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԳՈՐԾԻ ԿԵՆՏՐՈՆ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
|
Համայնքի Բերքանուշ բնակավայրում այսօր տեղի ունեցավ «Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպության կենտրոնի բացման արարողությունը։ Կենտրոնը սոցիալ-վերականգնողական և մանկավարժահոգեբանական աջակցություն է տրամադրում կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներին։ Կենտրոնի գործունեության համար տարածքը տրամադրել է Արտաշատի համայնքապետարանը։Բացման արարողությանը ներկա է գտնվել համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, ով շրջել է կենտրոնում, ծանթացել առանձնահատուկ կրթության կարիք ունեցող երեխաների համար ստեղծված պայմաններին։ Համայնքի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել կենտրոնի բացման առթիվ, որը աջակցություն կտրամադրի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, ...
Մանրամասն |
|
12.12.24
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԻՆՁԱՆԻՑ». ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԱՐՏԱՇԱՏԻ ԹԻՎ 8 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
|
Դեկտեմբերի 10-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ համագործակցությամբ Արտաշատ համայնքի թիվ 8 մանկապարտեզում տեղի ունեցավ «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով մարզային աշխատաժողովը, որին մասնակցում էին մարզի տարբեր բնակավայրերի ՆՈՒՀ-երի տնօրեններ, աշխատակիցներ։ Արտաշատի թիվ 8 մանկապարտեզի տնօրեն Նարինե Թադևոսյանը ողջունելով ներկաներին՝ տեղեկացրեց, որ աշխատաժողովի նպատակը ոլորտի պատասխանատուներին կրթության բնագավառում տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց լուծումներին ուղղված քայլերին, ինչպես նաև ժամանակակից մանկավարժական մոտեցումներին հաղորդակից դարձնելն է: Աշխատաժողովի կազմակերպման ...
Մանրամասն |
|
11.12.24
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20–ԻՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԿՎԱՌՎԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ
|
Արտաշատի համայնքապետարանը դեկտեմբերի 20-ին ժամը 18։00-ին բոլորին հրավիրում է համայնքապետարանի մերձակա հրապարակ՝ ներկա գտնվելու գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։ Եկեք միասին վառենք համայնքի գլխավոր տոնածառի լույսերը՝ ազդարարելով ամենահեքիաթային, ամենասպասված ու ամենասիրելի տոնը։
|
|
10.12.24
ԿԱՐԵՎՈՐԵԼՈՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈԻՆԸ. ՀԱՄԱՅՆՔՈԻՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ԵՆ 7 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ` 10-Ը
|
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի 7 բնակավայրերում կառուցվում են մանկապարտեզներ։ Նախադպրոցական ուսումնական հաստատություններ են կառուցվում Արտաշատ քաղաքում, Մրգանուշ, Բուրաստան, Ջրաշեն, Այգեպատ, Լանջազատ, Կանաչուտ բնակավայրերում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2,5 միլիարդ դրամ, որի 70%–ը հատկացնում է Կառավարությունը, 30%–ը՝ համայնքը։Մրգանուշ, Բուրաստան, Այգեպատ բնակավայրերում աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, երկուսում (Ջրաշեն, Արտաշատ ք․) շինարարությունը կմեկնարկի առաջիկա օրերին, իսկ մյուս երկուսը (Լանջազատ, Կանաչուտ) մրցութային փուլում են։Նշենք, որ համայնքային ...
Մանրամասն |
|
05.12.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Այսօր նշվում է Կամավորության միջազգային օրը, որն հաստատվել է 1985 թվականին՝ Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի առաջարկությամբ։ Սիրելի՛ կամավորներ, սիրով շնորհավորում եմ ձեզ օրվա առթիվ։Դուք ընտրել եք մարդկությանն անշահախնդիր ծառայելու, բարդ իրավիճակներում հայտնված անձանց սրտացավորեն աջակցելու, ձեռք մեկնելու ուղին, որն իրավամբ արժանի է հարգանքի և երախտագիտության։ Ձեր գործունեությունը, որն ուղղված է իրականությունը վերափոխելու և այն ավելի լավը դարձնելու վեհ գաղափարին, յուրահատուկ ներդրում է մեր հասարակության զարգացմանն ու բարօրությանն ուղղված շնորհակալ աշխատանքին։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել համայնքում կամավորական աշխատանքներ իրականացնող բոլոր անձանց ...
Մանրամասն |
|
05.12.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԸ ՊԱՏՎՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԵՐԳՉՈՒՀՈՒՆ
|
Մեր համաքաղաքացի, ՀՀ գիտության արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի «Մշակույթի և արվեստի» նախապատրաստական բաժնի ուսանողուհի Ջուլիետա Առաքելյանը Իսպանիայի Թագավորության Լորետ Դե Մար քաղաքում անցկացված «ՍՈւՊԵՐ ԳՐԱՆՊՐԻ» և «ԾԱԳՈՂ ԱՍՏՂ» հեղինակավոր միջազգային մրցույթ–փառատոների գալա-համերգ մրցանակաբաշխության 1–ին դափնեկիր է դարձել՝ կատարելով ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի «Ներիր» ստեղծագործությունը։ Մրցույթին Ջուլիետան մասնակցել է Արտաշատի համայնքապետարանի աջակցությամբ։ Իսպանիայում կայացած հեղինակավոր մրցույթին, որին մասնակցել են 33 երկրների պատվիրակություններ, Հայաստանը ներկայացրել են ակադեմիայի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |