30.10.24
ԲԱՐԵԿԱՐԳՄԱն ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
Համայնքում շարունակվում են բարեկարգվել անմխիթար վիճակում գտնվող և համայնքային կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներ։ Արտաշատի երաժշտական դպրոց տանող ճանապարհն ու հարևանությամբ գտնվող Մարքսի և Շահումյան փողոցներն իրար միացնող հատվածն այլևս բարեկարգվել և անճանաչելի են դարձել։ Դեռևս նախորդ տարի համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի նախաձեռնությամբ՝ տարածքն ամբողջությամբ մաքրվեց խոտանված մեքենաներից ու աղբակույտերից, այնուհետ մեկնարկեցին բարեկարգման աշխատանքները։ Ընթացել են ասֆալտապատման աշխատանքներ, այժմ բարեկարգվում են մայթերն ու հարակից հատվածները՝ ընթանում են մայթեզրերի՝ բազալտի եզրաշերտի տեղադրման, մայթերի սալիկապատման և կանաչ գոտիների ձևավորման աշխատանքները, որոնք ներառում են ...
Մանրամասն |
|
24.10.24
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը հոկտեմբերի 23–ին հրավիրել էր հերթական աշխատանքային խորհրդակցությունը` համայնքի ղեկավարի տեղակալների, աշխատակազմի քարտուղարի, խորհրդականների և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։ Պարոն Մկրտչյանը նախ անդրադարձավ համայնքապետարանի փաստաթղթաշրջանառության աշխատանքներին՝ պատվիրելով օրենքով սսհմանված հստակ ժամկետներում կազմակերպել բոլոր աշխատանքները: Քննարկվեցին նաև Արտաշատում ամանորյա տոնական ձևավորման և միջոցառումների նախագիծը, համայնքի և գլխավոր եղևնու տոնական ձևավորման էսքիզները։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև առաջիկա ավագանու նիստին ներկայացվելիք նախագծերին, այնուհետ համայնքի ղեկավարը լսելով աշխատակիցների առաջարկություններն ...
Մանրամասն |
|
21.10.24
ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՐԱԽՏԱՎՈՐ ՌԱԶՄԻԿ ԳՈԼԵՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ 22-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ
|
Հոկտեմբերի 19-20-ը Արտաշատի մարզադպրոցում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ, ՀՀ ըմբշամարտի երախտավոր Ռազմիկ Գոլեցյանի անվան 22–րդ միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում էին Արտաշատի և Հայաստանի այլ համայնքների, Վրաստանի ուժեղագույն 100 ըմբիշներ: Հուշամրցաշարին ներկա էին Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդատյանը, համայնքների ղեկավարներ, Ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, Գոլեցյան ընտանիքը, նրա այրին` Անուշ Գոլեցյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, մարզասերներ: Ներկայացվեց Ռազմիկ Գոլեցյանի կենսագրությունը և անցած սպորտային հարուստ ուղին: Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը ողջունելով ...
Մանրամասն |
|
17.10.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի քաղաքացիներ, ներկայացնում ենք ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի N 6/2 հասցեում նախատեսվող ջերմոցային համալիրի (կառուցապատման ընդհանուր մակերես` 118562, 38քմ) կառուցման նախագծային փաստաթղթերը, ճարտարապետաշինական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության ենթարկելու վերաբերյալ պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբեր 7-ին տրված N 219 դրական եզրակացությունը։ Քաղաքաշինական փաստաթղթերը՝ ստորև ներկայացված հղումով
|
|
16.10.24
ԱՐՏԱՇԱՏԸ ՏՈՆԵԼ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2213–ԱՄՅԱԿԸ
|
Հոկտեմբերի 15–ին Արտաշատը տոնեց հիմնադրման 2213–ամյակը։ Տոնական օրն համայնքում նշանավորվեց տարբեր միջոցառումներով։ Օրն սկսվեց հարգանքի տուրքով։ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ ծաղիկներ խոնարհեցին Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում տեղադրված հիշատակի խաչքարերի դիմաց` հավերժ փառք տալով հայրենիքի համար բոլոր ժամանակներում ընկած մարտիկների, այդ թվում` արտաշատցի անմահների պայծառ հիշատակին։ Տոնական օրվա միջոցառումների մեկնարկը տրվեց Արտաշատի թատրոնամերձ հրապարակից, որտեղ համայնքի գեղագիտական կենտրոնը ներկայացրել էր Արտաշատին նվիրված՝ ձեռքի գեղեցիկ ...
Մանրամասն |
|
16.10.24
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
2004 թվականից հոկտեմբերի 16-ը Հայաստանում նշվում է որպես Հայկական մամուլի օր: 1794 թվականի հենց այս օրն է Մադրասում հրատարակվել հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարարը»։ Հայկական մամուլի հարգելի՛ ներկայացուցիչներ, հարգելի՛ լրագրողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մամուլը և խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր բաղադրիչներից են: Հետևաբար դուք բարդ ու կարևոր աշխատանք եք կատարում՝ հասարակության լայն շերտերին իրազեկելով աշխարհում և Հայաստանում կատարվող նշանակալի իրադարձությունների մասին՝ այսպիսով կարևոր ազդեցություն ունենալով նաև հասարակական կարծիքի և աշխարհայացքի ձևավորման գործում։ Եվ այս օրը ևս մեկ հրաշալի առիթ է ձեր աշխատանքն արժևորելու ...
Մանրամասն |
|
15.10.24
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԱՐՏԱՇԱՏԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2213-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ արտաշատցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մեր բոլորի սիրելի քաղաքը, մեր ծննդավայրն ու օրրանը տոնում է իր հիմնադրման 2213–ամյակը։<<Հայկական Կարթագեն>>, <<Նոր քաղաք, <<թագավորանիստ, մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք>>՝ այդպես են անվանել Արտաշատը, որը ժամանակի ամենահզոր ու զարգացած քաղաքներից մեկն էր, մշակութային ու առևտրի խոշոր կենտրոն և հայ թատրոնի բնօրրանը։Արտաշատը կառուցվել է Արտաշես Առաջին թագավորի կողմից՝ կարթագենցի հզոր զորավար Հանիբալի խորհրդով ու նախագծով։ Բոլորովին վերջերս Հին Արտաշատի տարածքում հայտնաբերվել են Հայաստանի ամենահին քրիստոնեական եկեղեցու մնացորդները, որոնք թվագրվում են 4-րդ դարի կեսերին: Սա ևս մեկ անգամ հաստատում է հնամյա Արտաշատի հարուստ ...
Մանրամասն |
|
14.10.24
ՄԱՐԶԱԿԱՆ ՈՒՐԱԽ ԼՈՒՐ
|
Հոկտեմբերի 11–ին Վեդու մարզադաշտում անցկացված Անդրանիկ Զոհրաբյանի հիշատակին նվիրված ֆուտբոլի ավանդական 8-րդ հուշամրցաշարում Արտաշատ համայնքի «Շահումյան» թիմը հիանալի է հանդես եկել և նվաճել է 1–ին պատվավոր հորիզոնականը։ Առաջնության «Լավագույն խաղացող» է ճանաչվել թիմի անդամ Հաբեթ Հովհաննիսյանը։ «Լավագույն ռմբարկու»՝ Դավիթ Գրիգորյանը, «Լավագույն պաշտպան»՝ Գեղամ Ասատրյանը, իսկ թիմի մարզիչ Արամ Մանուկյանը նվաճել է «Լավագույն մարզիչ» տիտղոսը։ Շնորհավորում ենք մեր թիմին և նրանց մարզիչ Արամ Մանուկյանին՝ համոզիչ հաղթանակի առթիվ, շնորհակալ ենք Արտաշատի անունը բարձր պահելու համար և մաղթում ենք նորանոր հաջողություններ ու նվաճումներ։
|
|
14.10.24
ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԻՆ ԱՐՏԱՇԱՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
|
Հայ-գերմանական հետազոտական խումբը Հին Արտաշատի տարածքում գտել է Հայաստանի ամենահին քրիստոնեական եկեղեցու մնացորդները, որոնք թվագրվում են 4-րդ դարի կեսերին: Հատկապես ուշագրավ է, որ եկեղեցին ունեցել է ութանկյուն կառուցվածք՝ խաչաձև տարածումներով, ինչն այդ ժամանակաշրջանում տարածված էր Միջերկրական ծովի արևելյան շրջաններում, սակայն մինչ այժմ աննախադեպ էր Հայաստանում: Գիտնականները ենթադրում են, որ այն եղել է հուշամատուռ՝ փայտե հարթակներով, որոնք հայտնաբերվել են խաչաձև տարածումներով:Պեղումների խումբը տեղում աշխատում է 2018 թվականից՝ ուսումնասիրելով նրա հելլենիստական և վաղ քրիստոնեական ժառանգությունը: Այս վերջին հայտնագործությունը հարստացնում է Հայաստանի քրիստոնեական անցյալի ըմբռնումը և կարող ...
Մանրամասն |
|
11.10.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՐՏԱՇԱՏՑԻ ԱՆՎԱՆԻ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ՎԱՆՈՒՇ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ՝ ԾՆՆԴՅԱՆ 75-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ նկարիչների միության անդամ, անվանի քանդակագործ Վանուշ Սաֆարյանին, շնորհավորել է նրան ծննդյան 75-ամյակի առթիվ, շնորհակալություն է հայտնել ստեղծագործական երկարամյա գործունեության համար և պատվոգիր հանձնել:Համայնքի ղեկավարը բարձր է գնահատել անվանի քանդակագործի վաստակը հայ մշակույթի զարգացման գործում։«Հարգելի պարոն Սաֆարյան, Ձեր անզուգական քանդակները զարդարում են ոչ միայն Արտաշատը, այլև հանրապետության այլ քաղաքներ։ Արտաշատի սրտում է գտնվում քաղաքի հիմնադիր արքայի՝ Արտաշես Առաջինի արձանը, որը հասցրել է սիրվել թե արտաշատցիների, թե զբոսաշրջիկների կողմից՝ դառնալով Արտաշատի այցեքարտերից մեկը։ Մեկ անգամ չէ, որ Դուք պատվով եք ներկայացրել Արտաշատը ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |