15.07.25
ՖԵՍՏԻՎԱՌԸ ԳԱԼԻՍ Է ԱՐՏԱՇԱՏ
|
Հայաստանում այս տարի երրորդ անգամ կանցկացվի «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը: Այս տարվա ֆեստիվառյան առաջին կանգառը Արտաշատում է՝ օգոստոսի 23–ին։ Արտաշատի համայնքապետարանի մերձակա հրապարակում տեղի կունենա Սարո Թովմասյանի համերգը՝ Karen Sevak Band-ի ուղեկցությամբ / համերգի ժամի մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի/: Կլինի նաև տեղական ապրանքների վաճառք-ցուցահանդես, կգործեն տուրիստական մեքենաներ, որոնք կտեղափոխեն միջոցառման մասնակիցներին մարզի տեսարժան վայրեր: Միջոցառումը կսկսվի ժամը 12։00–ից։
|
|
15.07.25
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՐՑԱՇԱՐ
|
Արտաշատ միավորված համայնքի հարգելի՛ բնակիչներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը և հնարավորություն կընձեռի քաղաքացիների իրական փորձի և կարծիքի հիման վրա մշակել ֆիզիկական ակտիվությունը խթանող ծրագրեր: Հետևյալ հղումով ( https://forms.gle/Kru3Dui7AJELRZCz5 ) մուտք գործելով հարթակ՝ կարող եք մասնակցել հարցմանը և ձեր ներդրումն ունենալ Հայաստանում ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի խթանման գործում:
|
|
14.07.25
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՓԱՐԻԶԻ «ԱՆԻ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԻ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
|
Հուլիսի 13–ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետթատրոնում համերգային ծրագրով հանդես եկավ Ֆրանսիայի հայ երիտասարդաց միության Փարիզի «Անի» պարային համույթը։ Համերգային բացառիկ շրջագայությամբ Հայաստանում գտնվող համույթը այս տարի նշում է հիմնադրման 25–ամյակը և ԺԱՖ–ի՝ Ֆրանսիայի դիմադրության շարԺումից ծնունդ առած Ֆրանսիայի հայ երիտասարդաց միության 80–ամյակը։ Եվ համերգային այս ծրագիրը, որը կրում էր «Մաղթանք» խորագիրը, համույթի անդամ ֆրանսիական ծագում ունեցող հայ երիտասարդների համար լավագույն առիթ էր բացահայտելու մայր հայրենիքը և հանդիպումների, հույսերի ու մաղթանքների միջոցով արտահայտել սերն առ հայրենի հողը, նոր լիցքերով շարունակել օտար հողում ...
Մանրամասն |
|
11.07.25
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆՔ ԱՐՏԱՇԱՏԸ ՊԱՏՎՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
|
Համայնքապետարանում այսօր հանդիսավորությամբ ենք ընդունել Եվրոպայի Մ20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոն Սարգիս Բեգոյանին, նրա մարզիչներ Վարդան Գյուրջյանին և Վաչիկ Խաչատրյանին, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 3–րդ հորիզոնականը նվաճած Ռազմիկ Ոսկանյանին և նրա մարզիչ Սերյոժա Բարխուդարյանին։ Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը ջերմորեն շնորհավորեց Սարգսին և Ռազմիկին՝ միջազգային առաջնություններում կարևոր հաղթանակներ գրանցելու, Հայաստանի, մարզի ու Արտաշատի անունը բարձր պահելու և մեզ հաղթանակի բերկրանքը պարգևելու համար: Նա նաև իր երախտագիտությունը հայտնեց մարզիչներին՝ սաների հաղթանակներում մեծ ավանդ ներդնելու համար։ «Արտաշատի Ռ․ Գոլեցյանի անվան մարզադպրոցը ...
Մանրամասն |
|
10.07.25
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Այսօր համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Արտաշատ քաղաքային համայնքի և գյուղական բնակավայրերի մեկ տասնյակից ավելի բնակիչներ դիմել են քաղաքաշինության, կոմունալ-կենցաղային և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցերով։ Բնակիչները տարբեր խնդիրներով դիմելուն զուգահեռ` նաև իրենց երախտագիտությունն են հայտնել պարոն Մկրտչյանին` համայնքում իրականացվող բարեկարգման լայնածավալ ծրագրերի համար։
|
|
10.07.25
ԿԱՅԱՑԱՎ «ՄԻԱՍԻՆ ԱՌԱՋ ԴԵՊԻ՝ ՀԱՂԹԱՆԱԿ» ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
|
Արտաշատի քաղաքային մարզադաշտում այսօր կայացավ «Միասին առաջ` դեպի հաղթանակ» մարզական միջոցառումը, որին մասնակցում էին Արտաշատ քաղաքի թիվ 5 մսուր–մանկապարտեզը և Աբովյան բնակավայրի մանկապարտեզը։ Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Հակոբջանյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ծնողներ։ Խորհրդանշական «Բազեներ» և «Առյուծներ» անունները կրող խմբերը մրցեցին օղակների նետում, պարանի ձգում, գեղարվեստական մարմնամարզություն և այլ մրցաձևերում, ցուցադրեցին մանկապարտեզներում ձեռք բերած հմտությունները։ Այդուհանդերձ, մրցաշարում հաղթողներ և պարտվողներ չեղան․ հաղթեց ընկերությունը, համերաշխութունը։ Հենց այս ...
Մանրամասն |
|
10.07.25
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀՀ ՕՐՀՆԵՐԳԻ ՏԵՔՍՏԻ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՈՒ ԿՐՃԱՏ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես մշակույթի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին, պաշտոնական հրապարակման է ներկայացրել ՀՀ օրհներգի տեքստի նոր խմբագրությունը և երաժշտության ամբողջական և կրճատ տարբերակները՝ համաձայն «ՀՀ օրհներգի մասին» օրենքի՝ 2025 թվականի ապրիլից ուժի մեջ մտած փոփոխության։ՀՀ օրհներգը պարտադիր հնչում է ՀՀ տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` անկախ սեփականության ձևից, ամեն երկուշաբթի՝ դասերը սկսելուց առաջ: ՀՀ օրհներգը կատարվում է ՀՀ տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների ու մրցաշարերի, համապետական մարզական պաշտոնական ...
Մանրամասն |
|
07.07.25
ՀԱՆԴԻՊՈՒՄ–ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Արտաշատի համայնքապետարանում համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը հանդիպում–քննարկում է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանի և Լևոն Լևոնյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Արարատի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արթուր Նազարյանը, համայնքի ավագանու անդամներ, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, գյուղերի վարչական ղեկավարներ։ Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են ջրօգտագործման թույլտվությունների ձեռքբերման, հողերի նշանակության և նպատակային օգտագործման, աղբավայրերի շահագործման վերաբերյալ հարցեր։ Առանձնակի կարևորվել է համայնքային ...
Մանրամասն |
|
07.07.25
ԱՐՏԱՇԱՏԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՍԱՆ ՍԱՐԳԻՍ ԲԵԳՈՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ
|
Հաղթական լուրով ենք կիսվում․ Իտալիայում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում Արտաշատի Ռ. Գոլեցյանի անվան մարզադպրոցի սան, Հայաստանը ներկայացնող Սարգիս Բեգոյանը (61 կգ) դարձել է առաջնության չեմպիոն` 6։5 հաշվով հաղթանակ տանելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ադլան Սաիտիևի նկատմամբ։ Նշենք, որ 1/8 եզրափակիչում Սարգիսը 4:3 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրեյ Շկոլյուկին, քառորդ եզրափակիչում 11:0 հաշվով առավելության է հասել գերմանացի Էլիա Լուցիգայի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 7:0 հաշվով պարտության է մատնել շվեյցարացի Սանդրո Հունգերբյուլերին: Շնորհավորում ենք մեր մարզիկին, մարզադպրոցի աշխատակազմին և բոլոր մարզասերներին։ Սարգիսին մաղթում ենք նոր հաղթանակներ։
|
|
07.07.25
«ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՐՇԱՎՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
|
«Մասնակցային բյուջետավորում» ծրագրի շրջանակներում իրազեկման արշավները շարունակվում են համայնքի գյուղական բնակավայրերում։ Այս անգամ դրանք ընթացել են Նշավան, Բյուրավան, Դիմիտրով, Գետազատ, Վարդաշեն, Մրգանուշ, Դվին, Այգեստան, Հնաբերդ բնակավայրերում։ Համայնքապետարանի զարգացման ծրագերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի պետ Զարեհ Հակոբջանյանը և «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի» փորձագետ Տաթև Ղազարյանը այս բնակավայրերում ևս ներկայացրել են մասնակցային բյուջետավորման գործընթացի նպատակը, հիմնական սկզբունքները, չափանիշները, ավագանու կողմից մասնակցային բյուջետավորման համար հատկացված գումարի չափը, առաջարկների ներկայացման չափանիշները, քվեարկության ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |