22.11.24
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Նոյեմբերի 21-ին Արտաշատի համայնքապետարանում կայացել է հանրային քննարկում՝ <<Արտաշատ համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին>> Արտաշատ համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են համայնքի վարչական շրջանների ղեկավարներ, հասարակական կազամակերպությունների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, համայնքապետարանի աշխատակիցներ, բնակիչներ։ Համայնքապետարանի կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների համակարգման բաժնի պետ Արսեն Եփրեմյանը ներկայացրել է տեղական տուրքերի տեսակների ու դրույքաչափերի մասին նախնական առաջարկությունները, որոնք հանգամանորեն քննարկվել են ներկաների կողմից: Համայնքապետարանում ...
Մանրամասն |
|
18.11.24
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Համայնքում ամենօրյա աղբահանության աշխատանքներին զուգահեռ` շարունակվում են սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացվել հասարակական նշանակության տարածքներում և բազմաբնակարան շենքերի բակերում։ ‹‹Արտաշատ–կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները հերթական աշխատանքներն են իրականացրել Արտաշատ քաղաքի Մարքսի, Հր.Թովմասյան, Շահումյան փողոցներում, Իսակովի 76, 76/1, 76/2, Օգոստոսի 23-ի փողոցի 19, 21, 22, 23, 24 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերում և խաղահրապարակներում, Երևանյան 1 շենքի հարակից այգում։ Մաքրվել են նաև Օգոստոսի 23-ի փողոցի անձրևաջրերի հեռացման դիտահորերը։ Մեր բնակիչներին ևս մեկ անգամ հորդորում ենք հարգել կատարված աշխատանքը և չաղտոտել համայնքը։ Հիշեք` ...
Մանրամասն |
|
17.11.24
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է: Տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող մեր բոլոր հայրենակիցներին: Սիրելի՛ ուսանողներ, անգնահատելի է ձեր դերակատարությունը քաղաքացիական հասարակության զարգացման և պետական արդյունավետ համակարգի կայացման գործում: Դուք եք մեր երկրի ու համայնքի վաղվա օրը կերտողները՝ ձեր լուսավոր ու առաջադեմ գաղափարներով և մասնագիտական գիտելիքներով: Վստահ եմ, որ հենց դուք՝ այսօրվա ուսանողներդ, ձեր նորարար ու ստեղծագործ մտքով ապագայում լինելու եք մեր համայնքն ու պետությունը շենացնող հիմնարար սյուներից մեկը: Մաղթում եմ, որ կարևորեք գիտելիքն ու որակյալ կրթությունը, դառնաք բանիմաց մասնագետներ: ...
Մանրամասն |
|
11.11.24
ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 28-ԱՄՅԱԿԸ
|
Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրի մշակույթի տանը հանդիսավոր նշվեց Հայաստանում Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակը։ Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, Ոստիկանապետ, ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Տիգրան Պարսիլյանը, ավագանու անդամներ, ուժային կառույցների ղեկավարներ, ՏԻՄ համակարգի ներկայացուցիչներ։ Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Արտաշատ համայնքի օրներգերով։ Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը շնորհավորեց բոլորին տոնի առթիվ` կարևորելով տեղական ինքնակառավարման մարմինների դերը հանրային կյանքում և այդ համատեքստում բնակիչ-համայնք-պետություն ...
Մանրամասն |
|
10.11.24
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ 28-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
|
Ջերմորեն շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին, համայնքի ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին, համայնքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին, վարչական շրջանների ղեկավարներին ու աշխատակիցներին, համայնքի բնակիչներին, համայնքի զարգացման գործի բոլոր նվիրյալներին` Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակի առթիվ: Հայաստանում ՏԻՄ համակարգը ներդրվել է 1996 թվականին, իր 28–ամյա տարիների գործունեության ընթացքում անցնել է բազմաթիվ դժվարությունների միջով, և հաղթահարելով տարբեր մարտահրավերներ, կարողացել է ձևավորվել և կայանալ։Լինելով քաղաքացի-պետություն կապն ապահովող առաջնային ...
Մանրամասն |
|
09.11.24
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ` ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Արտաշատի համայնքապետարանի նիստերի դահլիճում նոյեմբերի 8-ին կայացել է հանրային քննարկում` Արտաշատ համայնքի 2025 թվականի՝ պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով թվով 6 ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերի վերաբերյալ, որը վարել է համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետի պարտականությունները կատարող Խորեն Հովակիմյանը: Քննարկմանը մասնակցել են համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Մկրտչյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խ. Հովակիմյանը ներկայացրել է փողոցների նորոգման, ասֆալտապատման, փողոցների լուսավորության ցանցի կառուցման, նորոգման, ...
Մանրամասն |
|
04.11.24
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Նոյեմբերի 4-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Սոցիալական աշխատողի օր: Սրտանց շնորհավորում եմ սոցիալական ոլորտի բոլոր ներկայացուցիչներին` մասնագիտական տոնի առթիվ։Մեծ և անգնահատելի է սոցիալական աշխատողի դերակատարությունը՝ հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության և արժանապատիվ կյանքի ապահովման շնորհակալ գործում: Նրսնք իրականացնում եք պատվավոր առաքելություն՝ ուղղված դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց, ընտանիքներին ձեռք մեկնելուն ու օգնելուն:Աշխատանք, որն արժանի է հարգանքի ու երախտագիտության։ Առանձնահատուկ շնորհավորում եմ Արտաշատ համայնքի սոցիալական ոլորտի և համայնքապետարանի սոցիալական ծրագրերի և առողջապահության բաժնի բոլոր աշխատակիցներին ՝ մաղթում եմ քաջառողջություն ...
Մանրամասն |
|
30.10.24
ԲԱՐԵԿԱՐԳՄԱն ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
Համայնքում շարունակվում են բարեկարգվել անմխիթար վիճակում գտնվող և համայնքային կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներ։ Արտաշատի երաժշտական դպրոց տանող ճանապարհն ու հարևանությամբ գտնվող Մարքսի և Շահումյան փողոցներն իրար միացնող հատվածն այլևս բարեկարգվել և անճանաչելի են դարձել։ Դեռևս նախորդ տարի համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի նախաձեռնությամբ՝ տարածքն ամբողջությամբ մաքրվեց խոտանված մեքենաներից ու աղբակույտերից, այնուհետ մեկնարկեցին բարեկարգման աշխատանքները։ Ընթացել են ասֆալտապատման աշխատանքներ, այժմ բարեկարգվում են մայթերն ու հարակից հատվածները՝ ընթանում են մայթեզրերի՝ բազալտի եզրաշերտի տեղադրման, մայթերի սալիկապատման և կանաչ գոտիների ձևավորման աշխատանքները, որոնք ներառում են ...
Մանրամասն |
|
24.10.24
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը հոկտեմբերի 23–ին հրավիրել էր հերթական աշխատանքային խորհրդակցությունը` համայնքի ղեկավարի տեղակալների, աշխատակազմի քարտուղարի, խորհրդականների և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։ Պարոն Մկրտչյանը նախ անդրադարձավ համայնքապետարանի փաստաթղթաշրջանառության աշխատանքներին՝ պատվիրելով օրենքով սսհմանված հստակ ժամկետներում կազմակերպել բոլոր աշխատանքները: Քննարկվեցին նաև Արտաշատում ամանորյա տոնական ձևավորման և միջոցառումների նախագիծը, համայնքի և գլխավոր եղևնու տոնական ձևավորման էսքիզները։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև առաջիկա ավագանու նիստին ներկայացվելիք նախագծերին, այնուհետ համայնքի ղեկավարը լսելով աշխատակիցների առաջարկություններն ...
Մանրամասն |
|
21.10.24
ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՐԱԽՏԱՎՈՐ ՌԱԶՄԻԿ ԳՈԼԵՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ 22-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ
|
Հոկտեմբերի 19-20-ը Արտաշատի մարզադպրոցում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ, ՀՀ ըմբշամարտի երախտավոր Ռազմիկ Գոլեցյանի անվան 22–րդ միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում էին Արտաշատի և Հայաստանի այլ համայնքների, Վրաստանի ուժեղագույն 100 ըմբիշներ: Հուշամրցաշարին ներկա էին Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդատյանը, համայնքների ղեկավարներ, Ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, Գոլեցյան ընտանիքը, նրա այրին` Անուշ Գոլեցյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, մարզասերներ: Ներկայացվեց Ռազմիկ Գոլեցյանի կենսագրությունը և անցած սպորտային հարուստ ուղին: Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը ողջունելով ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |