Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 96-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ՆԱՐ-ԴՈՍԻ ՓՈՂՈՑԻ 38 ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 59.87 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԻՐԻՆԱ ՆԻԿՈԼԱԵՎՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ ՀԵՐՄԻՆԵ ՍՈՍԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ (ՆՎԻՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

Արտաշատի քաղաքային սովետի գործկոմի 03.03.1981 թվականի  N 2 որոշմամբ Սոսիկ Հակոբ Հակոբյանի (մահվան վկայական՝ 30.01.2020 թվական  ԲԱ 216977) 4 (չորս) անձից բաղկացած ընտանիքին է հատկացվել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Նար-Դոսի փողոցի  38 բնակելի շենքի  11 հասցեում գտնվող բնակարանը: Ներկայումս այդ բնակարանում հաշվառված են, բնակվում և գույքին փաստացի տիրապետում, օգտագործում և կառավարում են Իրինա Նիկոլաևնա Հակոբյանը և Հերմինե Սոսի Հակոբյանը: Բնակարանների անհատույց սեփականաշնորհման գործընթացին ընտանիքը չի մասնակցել, ինչի հետևանքով Նար-Դոսի փողոցի 38 բնակելի շենքի 11 հասցեում գտնվող 59.87 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մինչև 01.01.2007 թվականին գործող «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» օրենքի 29-րդ հոդվածի հիման վրա, որպես սեփականություն, հանձնվել է Արտաշատ համայնքին՝ օրենքով սահմանված կարգով տնօրինելու նպատակով:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, 102-րդ հոդվածով և ուսումնասիրելով Իրինա Հակոբյանի 10.05.2023 թվականի N Ք-5819 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․

1․ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Նար-Դոսի փողոցի  38 բնակելի շենքի  11 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող, 59.87 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (կադաստրային ծածկագիրը՝ 03-001-0028-0103-001-011) որպես համատեղ սեփականություն նվիրել՝ Իրինա Նիկոլաևնա Հակոբյանին (ծնված՝ 07.11.1947 թվական, նույնականացման քարտ՝ 003882727) և Հերմինե Սոսիկի Հակոբյանին (ծնված՝ 15.07.1978 թվական, նույնականացման քարտ՝ 005569124):

2․ Նվիրատվության գործընթացը կազմակերպել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

3․ Որոշումն ուժի մեջ է մտնում դիմումատուին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.67 Կբ)
(15.51 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner