Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը սահմանելու մասին» N 393-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «հավելված 1-ի» բառով․
2) որոշման 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին կետով համաձայն սույն որոշման հավելվածի՝
«1․1․ Սահմանել Արտաշատ համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններից օգտվելու իրավունք ունեցող առանձին խմբերի քաղաքացիների ցանկ՝ համաձայն հավելված 2-ի»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։ |