Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N Բնասերների կայան
 

Զեկ. ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՆԱՐ-ԴՈՍԻ 38/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՏԱՆԻ ԲՆԱՍԵՐՆԵՐԻ ԿԱՅԱՆՆ <<ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՀՈԱԿ-ԻՑ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ <<ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԱՐՏԱՇԱՏ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով՝ համայնքի ավագանին որոշում է․ 

1.Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Նար-Դոսի 38/1 հասցեում գտնվող Արտադպրոցական կենտրոնի պատանի բնասերների կայանը (կադաստրային ծածկագիր՝ 03-001-0031-0038, մակերեսի չափը՝ 0,39021 հա) <<Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Գեղագիտական կենտրոն>> ՀՈԱԿ-ից վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արտաշատ համայնքի Բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ-ին՝ իր իրավասությունների շրջանակներում օգտագործելու նպատակով:

2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.62 Կբ) ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
(14.63 Կբ) ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner