Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 06-ի «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ (ՆԱԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՍԱՄԲՈ ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ, ՈՒՇՈՒ ԵՎ ՇԱԽՄԱՏ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ) ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ), ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ, ԵՎՐՈՊԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅՈՒՄ, ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 280-Ա որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել «ՄԻՆՉԵՎ 23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ԲԱՆԱԿԱՅԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ» գլուխներով՝ համաձայն հավելվածի։
2․Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։