Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-055-0221-0003 կադաստրային ծածկագրով 0,63 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (5-րդ կարգ, խոտհարք) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, մրցութային եղանակով, վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման։
2. Վճարի մեկնարկային չափ սահմանել տարեկան 20 000 (քսան հազար ) ՀՀ դրամ:
3. Հողամասի վարձակալության ժամկետը սահմանել 10 (տասը) տարի:
4. Մրցույթի գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |