Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 28-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի թիվ 515-Ն որոշումը, համայնքի ավագանին որոշում է․ 1. «Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի «ԼՈՒՍՆԹԱԳ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել «ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ ԳՅՈՒՂԻ «ԼՈՒՍՆԹԱԳ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: 2. Հաստատել «ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ ԳՅՈՒՂԻ «ԼՈՒՍՆԹԱԳ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |