Արտաշատ, քաղաք Հայաստանի Արարատի մարզում։ Գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավ-արևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։ Արտաշատը գտնվում է Երևան-Նախիջևան-Բաքու և Նախիջևան-Թավրիզ երկաթուղու ու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա։ Կառուցվել է հայոց Արտաշես Ա արքայի կողմից մ.թ.ա. 176 թ.-ին և ծառայել է որպես Մեծ Հայքի մայրաքաղաք մ.թ.ա. 185 - մ.թ.120 թթ.։
Ներկայիս Արտաշատ խոշորացված համայնքն ունի 109 545 բնակչություն և զբաղեցնում է 62 075,69 հա տարածք:
Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրվել է Արտաշեսյան արքայության՝ Արտաշես Ա արքայի օրոք։ Կարթագենացիզորավար Հաննիբալը փախել էր իր երկրից և հանգրվանել Հայաստանում։ Հենց նրան էլ Արտաշես արքան վստահում է քաղաքի նախագծումն ու կառուցման աշխատանքների իրականացումը։ Քաղաքի կառուցման աշխատանքները սկսվում են մ.թ.ա. 197 թ.-ին (ըստ Մ. Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատության) և տևում 30 տարի։ Քաղաքը կառուցվում է Խոր Վիրապի (այժմ քրիստոնեական եկեղեցի այն ժամանակ բանտ ավազակների համար)։ Քաղաքը գտնվում էր Մեծամոր և Արաքս գետերի խառնարանում։ Քանի որ քաղաքը նախագծել էր Հաննիբալը, քաղաքին տալիս են երկրորդ անուն՝ Հայկական Կարթագեն։
Արտաշես Առաջինը մ.թ.ա. 189-ին իրեն հռչակելով Մեծ Հայքի թագավոր ձեռնամուխ եղավ հայկական հողերի միավորմանը։ Այն ժամանակ Մեծ Հայքից բացի կային ևս երեք հայկական թագավորություններ՝ Կոմմագենի, Ծոփքի և Փոքր Հայքի, որոնք բոլորն էլ միաժամանակ հռչակվեցին անկախ։ Արտաշեսին հաջողվեց մեծապես ընդարձակել երկիրը։ Դուրս գալ Սև և Կասպից ծովերի ափերը, բայց միասնական հայկական պետություն նրան վիճակված չէր ստեղծել. այդ իրագործեց նրա թոռը՝ Տիգրան Մեծը։ Արտաշեսը հայ ժողովրդի պատմության ընթացքում հանդես եկած քաղաքական և ռազմական ամենախոշոր գործիչներից էր։ Նրա բարեփոխումների արդյունքն էր նաև նոր մայրաքաղաքի Արտաշատի հիմնադրումը։ Մասնագետների կարծիքով դժվար է ասել, թե երբ է դրվել քաղաքի առաջին քարը. ենթադրվում են տարբեր թվականներ՝ մ.թ.ա. 189 թ., 185 թ., 166 թ. և այլն։ Նախընտրելին, թերևս, 185 թ. է։ Ինչպես, վկայում են օտարերկրյա պատմիչները, քաղաքի կառուցման վայրը ընտրել է հին աշխարհի նշանավոր զորավարներից մեկը՝ կարթագենցի Հաննիբալը, իսկ նա Արտաշեսի մոտ կարող էր հռոմեացիներից ապաստանլ հենց այդ թվականներին։ Ըստ Պլուտարքոսի՝ Հաննիբալը, «բազմաթիվ օգտավետ գործերով խորհրդատու լինելով Արտաշեսին» և նկատելով «չօգտագործված ու անտեսված հարմարագույն ու խիստ հաճելի մի վայր, տեղում ուրվագծեց քաղաքի հատակագիծը» ։ Տեղանքն, հիրավի, հոյակապ էր ընտրված վեհափառ Արարատին ակնդետ բլուրները, որ լքված բնակատեղի էին, երկրի մայրաքաղաք լինելու ամենագեղատեսիլ վայրն էր։ «Հայկական Կարթագենը»՝ ինչպես Արտաշատն անվանեցին ժամանակակիցները ունեցել է միասնական հատակագիծ, լինելով ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկը։ Նկարագրելով Արտաշատի հիմնադրումը պատմահայր Մովսես Խորենացին նշում է, որ Արտաշեսը «Արտաշատը գտնվում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են, և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում Արտաշատ:Ուստի առանց դժվարության այնտեղ կանգնեցնում է մեհյան: Բագարանից այնտեղ են փոխադրվում Արտեմիսի արձանը և բոլոր հայրենական կուռքերը» ։ Խոր Վիրապի բլուրների մակերեսային պեղումներից հայտնաբերվել են հազարավոր նետասլաքներ. որոնք վկայում են, որ քաղաքի համար մղվել են արյունահեղ մարտեր։ Դարերի ընթացքում Արտաշատը երկրի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, առևտրական ու արհեստագործական կենտրոն էր։ Գտնվելով միջազգային առևտրական ուղիների կիզակետում՝ քաղաքն ապրանքներ էր ներմուծում Հնդկաստանից ու Ցեյլոնից, Միջերկրականի ափամերձ երկրներից, իր հերթին արտահանելով բազմահմուտ արհեստավորների ձեռակերտները։ Արտաշատով էր անցնում հռչակավոր «մետաքսի ուղին», որով Հնդկաստանից, Չինաստանից և արևելքի այլ երկրներից առևտրականները, կտրելով երկար ճանապարհ, ներմուծում էին բրինձ ու համեմունքներ, փղոսկր և սև փայտ, բամբակ ու բամբակյա գործվածքեղեն, պերճանքի առարկաներ։ Արտաշատից էլ այլ երկրներ էին արտահանվում հացահատիկ ու գինի, կապար, պղինձ, անագ, ոսկեթել ու ոսկեկար շորեր, ոսկյա ու արծաթյա սպասքեղեն, գեղարվեստական իրեր, բուրդ, կաշի, ձիեր ու ջորիներ։ Հելլենիստական դարաշրջանում Հայաստանում հաշվվում էր մոտավորապես հիսուն արհեստ։ Մայրաքաղաք Արտաշատում կային բազմաթիվ «գործոց տներ», որոնցում պատրաստված զենքերն ու զրահները, շքեղ կահկարասին ու պերճանքի առարկաները, բրուտագործական ու մետաղագործական արտադրանքը ողողել էին քաղաքի շուկան, ունեին մեծ պահանջարկ նաև հեռավոր երկրներում։ Արտաշատում էր մշակվում որդան կարմիր ներկը, որը մեծ պահանջարկ ուներ հին աշխարհում։ Երկար ժամանակ գիտնականները չէին կարողանում ճշտել Արտաշատ քաղաքի տեղը։ Կես դար էլ պիտի անցներ, որպեսզի տեղանքում սկսվեին հնագիտական աշխատանքները։1967 թ. Արտաշատ հին քաղաքի մոտ՝ Փոքր Վեդի գյուղի ծայրին հայտնաբերված լատիներեն արձանագրությունները առիթ ծառայեցին ավելի հանգամանորեն ծանոթանալու Արտաշատի տեղանքին, մասամբ էլ մղվեցին շուտով ձեռնարկելու Հին Հայաստանի փառաբանված մայրաքաղաքի պեղումները, որոնք սկսվեցին 1970 թ. Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի ջանքերով։1970 թ հնագետներ, Բ. Առաքելյանի, Գ. Տիրացյանի և Ժ. Խաչատրյանի գլխավորությամբ սկսվեցին հնագիտական պեղումներ Խոր Վիրապ վանական համալիրի մոտակա բլուրներում, որը նոր էջ բացեց հայոց կարթագենի՝ Արտաշատի պատմության մեջ։ 1980-90-ական թթ. Արտաշատ մայրաքաղաքի հարավային հատվածում իրականացված պեղումներն ի հայտ բերեցին նաև լավ պահպանված ուրարտական ժամանակաշրջանի նյութական մնացորդներ։ Դրանք, մասնավորապես, որմնախորշերով և որմնահեցերով օժտված աղյուսաշարի մնացորդներ էին, վաղ շրջանի ուրարտական խեցանոթների բազմաթիվ նմուշներ և գիշերաքարից ու խալցեդոնից պատրաստված ուրարտական կոնաձև ու պրիզմայաձև կնիքներ։ Պահպանված կառույցի մնացորդներն այնքան տպավորիչ էին ու կատարյալ, որ որոշ մասնագետներ անգամ նախնական կարծիք հայտնեցին այն մասին, թե բացված ուրարտական հուշարձանը հնարավոր է, որ Մենուայի կողմից Արաքսի ափին, նվաճված Լուխիունի երկրի տարածքում կառուցված Մենուախինիլին լիներ։ Արտաշատը եղել է միջազգային առևտրի խոշոր կենտրոն, որի դերը մեծացել է հատկապես I-II դդ.՝ Հռոմի և Արևելքի երկրների միջև առևտրական կապերի ընդլայնման շնորհիվ։ Արտաշատի լայն կապերի մասին են խոսում նրա արխիվներից մեկում հայտնաբերված ավելի քան 8 հազար կնքադրոշմները, որոնցով վավերացրել են առևտրական գործարքները, նամակները, այլ փաստագրեր։ Արտաշատի կնքադրոշմներում ներկայացված են անտիկ աշխարհի շատ երկրներ՝ Հնդկաստանից մինչև Հռոմ և հյուսիսային մերձսևծովյան երկրներից մինչև Եգիպտոս։ Գտնվել են հայկական և հարևան 9 երկրների (սելևկյան, պարսկական, պոնտական, հռոմեական և այլն) դրամներ։ Արտաշատում հայտնաբերվել են մեծ թվով ներմուծված խեցեղեն, ապակյա անոթներ, զարդեր, կենցաղային իրեր ու առարկաներ։ Առևտրի աշխուժացումը նպաստել է արհեստագործության զարգացմանը։ Աղբյուրները հիշատակում են մոտ 50 արհեստների մասին։ Արտաշատում զբաղվել են գրեթե բոլոր արհեստներով։ Բացվել են նաև արհեստանոցներ, որոնցում պատրաստվել են գործիքներ, խեցեղեն, ապակեղեն, լավ մշակված ու քանդակված շինարարական քարեր և մետաղե անոթներ, զարդեր, զենքեր և այլն։ Զարգացած էին մետաղագործական արհեստները՝ դարբնությունը, զինագործությունը, պղնձագործությունը, գեղարվեստական մետաղագործությունը, ոսկերչությունը, արծաթագործությունը, ու առարկաների պատրաստումը, ինչպես նաև ակնագործությունը, փայտի մշակումը, կաշեգործությունը, քանդակագործությունը և այլն։ Արտաշատն ուներ առևտրի, արհեստների և երկրագործության համար նպաստավոր պայմաններ։ Քաղաքը շրջապատված էր արգավանդ ու ոռոգելի հողերով, ուր կային ավաններ ու գյուղեր։ Արտաշատը հին աշխարհի միջազգային առևտրի գլխավոր կենտրոններից էր։ Քաղաքով էր անցնում Հեռավոր Արևելքից դեպի Միջերկրկանի ափերը ձգվող տարանցիկ առևտրական ճանապարհը, որով փոխադրվում էին չինական մետաքս և այլ ապրանքներ։ Պևտինգերյան ուղեցույց-քարտեզից (մ.թ. IV դ.) երևում է, որ Արտաշատում էին հանգուցավորվում Սատաղից (Փոքր Հայք), Տիգրանակերտից (Հայաստանի հվ-արմ.), Սեբաստուպոլսից (Կողքիս), Համադանից (Իրան) և Արմազիից (Վրաստան) եկող առևտրական ուղիները։ Արտաշատը հռչակված է նաև որպես տարնացիկ ապրանքների պահեստավայր, մթերանոց և առտրական փոխանակությունների կենտրոն։ Արտաշատի միջազգային նշանակությունը ճանաչվել է նաև հետագայում՝ Հուստինյանոս կայսերական հրովարտակով։ Արտաշատում կային փողերանոց, գանձատուն և մաքսատուն, մի քանի կամուրջ, որոնցից ամենահինն ու հռչակավորը «Տափերականը» կամ «Արտաշատի կամուրջն» էր Արաքս գետի վրա։ Պեղումներով բացվել են միջնաբերդի ամրոցներից մեկը, զինվորական բազմաթիվ կացարաններ, դարբին-զինագործի արհեստանոցներ՝ զենքերի մնացորդների տարբեր տեսակներով, հայտնաբերվել են Տիգրան Բ-ի արծաթյա, սելևկյան, պարսկական, կապադովկիական, պոնտական և հռոմեական դրամներ։ Արտաշատը հայկական հելլենիստական մշակույթի կենտրոն էր։ Ըստ Մովսես Խորենացու Արտաշես Ա-ի օրոք Արտաշատում եղել են Անահիտ-Արտեմիսի, Տիր-Ապոլլոնի տաճարները, նրանց պղնձաձույլ ոսկեզօծ արձանները։ Արտաշատի տաճարներում, փողոցներում, հրապարակներում, մեծահարուստների տներում դրվել են տեղում պատրաստված ոսկեձույլ, ոսկեզօծ և քարե արձաններ, ինչպես նաև Փոքր Ասիայից բերված մարմարե հունական արձաններ։ Հայտնաբերվել են Ափրոդիտե-Աստղիկի մարմարե անդրին (մ.թ.ա.II-I դդ.), մարմարե այլ անդրիների մասեր։ Արտաշատից գտնված կավե արձանիկները պատկերում են հայկական հեթանոսական աստվածություններ, երաժիշտներ (քնարահարներ, սրնգահարներ), թատերական դիմակներ և այլն։ V դարի 2-րդ կեսից Արտաշատն արդեն գյուղաքաղաք էր, իսկ հաջորդ դարում հիշվում է որպես դաստակերտ։ Քաղաքի անկման հիմնական պատճառը կապված է Մեծամոր գետի հունի փոփոխման հետ։ Այս շրջանում քաղաքի մերձակայքում Մեծամորի հունի փոփոխման հետ կապված ճահիճներ էին գոյացել, որոնք գարշահոտություն էին տարածում։ Այդ պատճառով էլ Հայոց Խոսրով Բ արքայի օրոք (331- 339 թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխվեց Դվին։ Պարսից Շապուհ II-ի արշավանքները (364-369 թթ.) և Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները ևս որոշակի դեր կատարեցին Արտաշատի անկման գործում։ Եվ այսպես, վերանում է Արտաշատը պատմության ասպարեզից՝ թաղվելով Արարատյան բարեբեր հողի տակ, մնալով անմռունչ շուրջ 15 դար։ Միայն 1950–ական թթ. հայտնաբերվեցին նրա մասունքները, իսկ 1970–ական թթ. սկսվեցին նրա պեղումներն ու ուսումնասիրությունները։ 2. Հուշարձանների ներկա վիճակը Արտաշատ պատմա-հնագիտական արգելավայրը գտնվում է Արարատի շրջանի Լուսառատ գյուղի մոտ։ Այն տարածվում է 12 բլուրների վրա և հարթավայրային տարածքներում, որը գրավում է մոտ 500 հա տարածք։ Անձամբ հանդիպում ունեցա ՀՀԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի՝ Արտաշատ հնագիտական արշավախմբի ղեկավար Ժորես Խաչատրյանի հետ, ով ինձ ներկայացրեց, թե ինչպես են սկսել պեղումները հնավայրում, ինչպես են ընթանում և ապագայում ինչ պլաններ կան հնավայրի հետ կապված։ Սկսած 1970 թ. ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից պարբերաբար տարվել են պեղումներ, որի ընթացքում հայտնաբերվել են մշակութային մեծ արժեք ունեցող հնագիտական հուշարձաններ։ Այսօր ամբողջովին պեղված են 1-7 բլուրները, կենտրոնական թաղամասի պարիսպները, մասամբ բացվել են 5-րդ, 8-րդ բլուրները, ներքին համալիրը։ Իր պատմաճարտարապետական արժեքով եզակի հուշարձան է 8-7-րդ դդ. մ.թ.ա. կառուցված պարիսպը, որը բացվեց 1985-86 թթ. պեղումների ժամանակ։ Մեզ է հասել մոտ 100մ պարսպապատի միայն մի հատվածը։ Մնացած հատվածներից պահպանվել են միայն հիմնային մի քանի քարեր։ Պարսպապատը կառուցված է 51, 8.51, 8.15 և 51, 8.35.15 չափերի հում աղյուսից, որի պատվանդանը շարված է ճեղքված մարմարով և կավային շաղախով։ Հատակագծում պարսպապատը բավականին կանոնավոր է, աստիճանաձև ետ ընկած նիստերով, որոնց վրա կան բացված միաստիճան կամ երկաստիճան խորշեր։ Հետաքրքիր են անկյունային աստիճանաձև անցումները։ Հավանաբար և այս, և ճակատային խորշերն ունեն ոչ միայն գեղագիտական, այլև կոնսարուկտիվ նշանակություն։ Սակայն այդ մասին վստահորեն կարելի է ասել պարսպապատի մյուս երեսը բացելուց և կառուցվածքային համակարգը ուսումնասիրելուց հետո։ Հուշարձանի հում աղյուսով իրականացված մասերը վատ են պահպանվել։ Բացի դրանից, որ պատի վրա առաջացած բազմաթիվ լայնական ճաքերը ու խորշերը զանազան կենդանիների, սողունների, միջատների բներ են դարձել՝ սպառնալով հուշարձանի շերտ-շերտ քայքայմանը, ինքը՝ պարսպապատն ունի որոշակի թեքվածություն, որը սպառնում է հուշարձանի փլուզմանը։ Թեքվածությունը պատի տարբեր հատվածներում 10-40սմ է։ Ունենալով հյուսիսային կողմնորոշում՝ հուշարձանի ֆիզիկական վիճակը վատանում է նաև մթնոլորտային տեղումներից և այս լանջում մշտապես գործող քամիներից։ Այս առումով այսօր առաջնահերթ խնդիր է հուշարձանի ժամանակավոր ամրացումը, որի նպատակն է երկարացնել հուշարձանի գոյատևումը, մինչև նրա կոնսերվացումը կամ մասնակի վերականգնումը։ Տեղում կատարած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ պարսպապատի միայն մի հատվածն է լավ ամրապնդվել։ Մնացած մասերը բավականին քայքայված են և ցանկացած կոնստրուկտիվ միջամտումը պատի ժամանակավոր պահպանման համար կարագացնի նրա քայքայումը։ Այդ իսկ պատճառով ներկա նախագծով նախատեսվում է ամրացնել միայն պատի Ա-Բ հատվածը, որը հետագայում նախատեսվում է պահպանել այնպես, ինչպես որ կա։ Մնացած հատվածները անհրաժեշտության դեպքում կլրացվեն կամ կվերամշակվեն նոր պատրաստած հում աղյուսներից կամ նյութերից։ Պատի ժամանակավոր ամրացումը նախատեսվում է փայտե կոնստրուկցիայի միջոցով։ Պատի մակերեսին դրվում են ներդիրները, որոնք ամրացվում են թեքություններով։ Թեքանների համար նախատեսվում է երկաթ-բետոնե հիմք, որի ճիշտ ձևը կորոշվի տեղում՝ կախված ժայռերի խորությունից և ձևից։ Միաժամանակ նախատեսվում է ժամանակավոր փայտյա ծածկ՝ հուշարձանը մթնոլորտային տեղումների ազդեցությունից պահպանելու համար։ Ծածկը մի կողմից հենվում է փայտյա կանգնակների վրա, որոնց համար հիմք են ծառայում թեքանների երկաթ-բետոնյա հիմքերը, մյուս կողմից՝ լանջի վրա տեղադրված, լանջով հոսող ջրերը հավաքելու և հեռացնելու համար նախատեսված հավաքովի երկաթ-բետոնե խրամուղու վրա։ Պարսպապատի մյուս հատվածները լանջի վրայով հոսող ջրերից պաշտպանելու համար նախատեսվում է փորել առու, որը կշարունակի երկաթ-բետոնե խրամուղին և ջրերը անվնաս կհեռացնի պատի վրայից նրա ծայրերում։ Հիմքերի և առվի նախատեսվող տեղը և խորությունը թույլատրում են նրանց տեղադրումը, առանց վնասելու հուշարձանի կուլտուրական շերտը։ Հուշարձանների տեղը մեխանիզմների մոտեցման համար անմատչելի է և բոլոր աշխատանքները նախատեսվում են կատարել ձեռքի գործիքներով։ Հուշարձանի հետագա պահպանման, կոնսեվացման և մասնակի վերականգնման համար շատ կարևոր է նաև արագ հեռացնել պարսպապատի ետևում գտնվող հողի շերտը, որը կբեռնաթափի պարսպապատը և կտա հնարավորություն ուսումնասիրելու և հասկանալու պատի կառուցվածքային սիստեմը, որը անհրաժեշտ կլինի պարսպապատի հետագա պահպանման, ամրացման կոնստրուկտիվ միջոցառումների և ծածկի իրականացման համար։ Իսկ այսօր նախատեսել որևիցե միջոցառում պարսպապատի կոնվերսացման համար, առանց նրա ետևում գտնվող հողի շերտը մաքրելու, հիմնավորված չի լինի։ 1970 թ. սկսած սիստեմատիկ պեղումների առաջին իսկ տարիներին հայտնաբերված ճարտարապետական համալիրն ու հնագիտական նյութերը հաստատեցին և զգալիորեն ընդարձակեցին մեր տեղեկությունները Արտաշատի պատմության մասին։ Պարզվեց, որ Արտաշատի տարածքում գոյություն է ունեցել մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակների եզակի մի բնակավայր, որի նյութերը սփռվում են Հայաստանի վաղ երկրագործական շրջանի պատմության վրա։ Նշանակալի գյուտերից է ուրարտական քաղաքի շերտի հայտնաբերումը, որը մինչ այդ անհայտ էր գիտությանը։ Քաղաքն իր զարգացման գագաթնակետին հասավ անտիկ շրջանում՝ կապված հայկական պետականության հզորացման և միջազգային լայն ճանաչման հետ, Արտաշես 1-ի, Տիգրան 2-րդի և նրանց հաջորդների օրոք։ Այդ ժամանակներին վերաբերվող շերտերի պեղումներից հայտնաբերված համալիրներն ու հնագիտական նյութերը հաստատեցին հայ և օտար պատմիչների վկայությունները Արտաշատի շեն, հարուստ քաղաք և միջազգային առևտրի խոշոր հանգույց լինելու մասին։ Քաղաքը կառուցված է միասնական հատակագծով, բացված թաղամասերն ունեն կանոնավոր փողոցների ցանց՝ կառուցապատված մեկ և երկհարկանի բնակելի ու հասարակական շենքերով (բաղնիքներ, արհեստանոցներ, կրպակներ և այլն)։ Որմնանկարների, քանդակազարդ քիվերի հավաքածուն վկայում է դրանց ներքին ու արտաքին ճոխ հարդարանքների մասին։ Ճարտարապետական ու շինարարական արվեստի հետ առնչվող այս բազմաթիվ նյութերը թույլ են տալիս ուսումնասիրելու մինչև այժմ չլուսաբանված անտիկ Հայաստանի քաղաքաշինության պրորիեմները։ Արտաշատ հնավայրում պեղման աշխատանքները շարունակվում են, հայտնաբերվել են նոր պատմաճարտարապետական և հնագիտական նյութեր, որոնք, ինչպես նաև հնում պեղվածները սկսում են արագ քայքայվել արտաքին բնակլիմայական գործոններից։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում հուշարձանում կատարել հետազոտական, վերանորոգման, կոնսերվացման աշխատանքներ։ Այսօր առաջնահերթ խնդիր է դարձել պահպանել 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ բլուրների պեղված համալիրները, դեպի Խոր Վիրապ տանող ասֆալտապատ ճանապարհի ձախ մասում պեղված համալիրը, ինչպես նաև կենտրոնական թաղամասերի պարիսպները։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել հուշարձանները և միջոցներ գտնել կազմակերպելու նրանց կոնսերվացումը, մասնակի վերականգնումը և ցուցադրումը։
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ
24 -Ի ԹԻՎ 75 ՈՐՈՇՄԱՆ
ՀՀ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ
16-Ա ՈՐՈՇՄԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
Ա Ր Տ Ա Շ Ա Տ 2 0 1 6 թ.
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզիԱրտաշատի /այսուհետ` Համայնք/համայնքապետարանիաշխատակազմը /այսուհետ` Աշխատակազմ/ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցողհամայնքայինկառավարչական հիմնարկ է, որի միջոցով համայնքի ղեկավարը և օրենքով ու համայնքի ավագանու /այսուհետ` Ավագանի/ կանոնակարգով նախատեսված դեպքերում նաև Ավագանին կազմակերպում են իրենց գործունեությունը:
2. Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, համայնքային ծառայողների, ինչպես նաև անձնակազմի լիազորություների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց միջոցով:
Աշխատակազմում իրականացվում է համայնքային ծառայություն, որը կարգավորվում է <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
3. Ավագանին և Համայնքի ղեկավարն Աշխատակազմի միջոցով համայնքում իրականացնում են օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունները, համակարգում Համայնքի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց համապատասխան տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները:
4. Աշխատակազմը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Ավագանու որոշմամբ:
5. Աշխատակազմի լիազորությունները սահմանվում են օրենքներով, այլ իրավական ակտերով, այդ թվում` Ավագանու որոշումներով, Համայնքի ղեկավարի որոշումներով ու կարգադրություններով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
6. Աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ օրենքների ու իրավական ակտերի, սույն կանոնադրության հիման վրա:
7. Աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Համայնքի անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
8. Աշխատակազմը կազմված է կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից:
9. Աշխատակազմի նպատակն ու խնդիրը Համայնքի ղեկավարի և Ավագանու` Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին Համայնքի ղեկավարի մասնակցության ապահովումն է:
10. Աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Համայնքը:
11. Աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ, այլ անհատականացման միջոցներ:
12. Աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
13. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող են գանձվել պետական և տեղական տուրքեր, տեղական վճարներ` օրենքով սահմանված չափով և կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
14. Աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից ենթակա է հաշվառման:
16. Աշխատակազմի լրիվ անվանումն է` <<Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկ:
17. Աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզ Արտաշատ համայնք, Օգոստոսի 23-ի փողոց, թիվ 62:
2. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
18. Աշխատակազմի կառավարումն իրականացնում է Համայնքի ղեկավարը` օրենքով, այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:
19. Համայնքի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է Աշխատակազմի /մասնագետների, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների/, համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով:
20. Համայնքի ղեկավարը`
1/ Աշխատակազմի /այդ թվում առանձնացված ստորաբաժանումների/ և բյուջետային հիմնարկների կանոնադրությունների, կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագծերը և դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է Ավագանու հաստատմանը.
2/ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում Աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններում, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
3/ օրենքով նախատեսված դեպքերում շնորհում է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության դասային աստիճաններ, զրկում է դասային աստիճաններից.
4/ ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ նշանակումներ է կատարում հայեցողական պաշտոններում.
5/ իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
21. Համայնքի ղեկավարն ունի տեղակալներ, խորհրդականներ, օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է անձամբ:
22. Համայնքի ղեկավարի տեղակալները`
1/ հաշվետու և պատասխանատու են Համայնքի ղեկավարի առջև
2/ կազմակերպում, կոորդինացնումևհամակարգումեն Համայնքի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների,Աշխատակազմի բաժիններիաշխատանքները` Համայնքի ղեկավարի կողմից իրենց հանձնարարված բնագավառներում.
3/ կազմակերպումևհամակարգումենՀամայնքիտարածքումգործողջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, կապիևայլծառայություններիրականացնողկազմակերպություններիհետԱշխատակազմիուհամայնքիազգաբնակչությանփոխհարաբերությունները.
4/ Աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում են իրենց հանձնարարված բնագավառների` Աշխատակազմին /մասնագետներին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին/ տրվող կոնկրետ հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
5/ Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում են Ավագանու և Համայնքի ղեկավարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ.
6/ համակարգում են իրենց հանձնարարված բնագավառներում Աշխատակազմի /մասնագետների, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների/, ինչպես նաև համայնքի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
7/ իրենց լիազորությունների սահմաններում համագործակցում են պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
8/ իրենց հանձնարարված բնագավառներում համակարգում են համապատասխան զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքները.
9/ պարբերաբար Համայնքի ղեկավարին են ներկայացնում տեղեկատվություն իրենց հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մասին.
10/ ապահովում են իրենց հանձնարարված բնագավառներում Ավագանու որոշումների և Համայնքի ղեկավարի որոշումների ու կարգադրությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում Համայնքի ղեկավարին.
11/ Համայնքի ղեկավարին և աշխատակազմի քարտուղարին ներկայացնում են առաջարկություններ վերջիններիս իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
12/ ստորագրում են իրենց և Աշխատակազմի բաժինների կողմից պատրաստվող փաստաթղթերը.
13/ Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում են այլ գործառույթներ:
23. Համայնքի ղեկավարի տեղակալներից որևիցե մեկը Համայնքի ղեկավարի որոշմամբ փոխարինում է Համայնքի ղեկավարին, վերջինիս բացակայության ժամանակ:
24. Համայնքի ղեկավարի խորհրդականները`
1/ հաշվետու և պատասխանատու են Համայնքի ղեկավարի առջև.
2/ համաձայնեցնելով Համայնքի ղեկավարի հետ` կազմում են իրենց աշխատանքային ծրագրերը.
3/ պարբերաբար Համայնքի ղեկավարին են ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրենց հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին ու առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
4/ նախապատրաստում են անհրաժեշտ նյութեր Համայնքի ղեկավարի ելույթների, զեկուցումների, հաշվետվությունների, մամուլի ասուլիսների, հարցազրույցների, հոդվածների համար.
5/ իրականացնում են կապը հասարակական, քաղաքական կազմակերպությունների, մասսայական ինֆորմացիայի միջոցների հետ.
6/ նախապատրաստում են Համայնքի ղեկավարի պաշտոնական այցելությունների և ընդունելությունների համար անհրաժեշտ փաստաթղթեր.
7/ կազմակերպում և համակարգում են Համայնքի տարածքում անցկացվող սոցոլոգիական հետազոտությունների, դրանց արդյունքների ամփոփման և համապատասխան եզրակացությունների, ծրագրերի ու կանխատեսումների գործը.
8/ ապահովում են արտաքին կապը քույր քաղաքների հետ, իրականացնում են միջոցառումներ նոր արտաքին կապեր ստեղծելու և դրանք զարգացնելու ուղղությամբ.
9/ ապահովում են Համայնքի ղեկավարի մոտ արտասահմանյան երկրներից ժամանած բարձրաստիճան հյուրերի ընդունելության կազմակերպման աշխատանքները, կնքված պայմանագրերի և դրանց հետ կապված ծրագրերի իրականացումը.
10/ Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ վերահսկում և խորհրդատվություն են իրականացնում կազմակերպվող կրթական, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների ծրագրերի վերաբերյալ.
11/ մասնակցում են Համայնքի ղեկավարի մոտ անցկացվող համայնքի բնակիչների ընդունելությանը և Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ աջակցում են բարձրացված հարցերին և խնդիրներին դրական լուծումներ տալուն.
12/ իրականացնում են Համայնքի ղեկավարի և Ավագանու գործունեության իրավական ապահովումը.
13/ եզրակացություն են տալիս Համայնքի ղեկավարի կողմից կնքվող պայմանագրերի օրենսդրությանը համապատասխանության վերաբերյալ.
14/ Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ներկայացնում են Համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.
15/ համապատասխան եզրակացություն են տալիս խնամակալության, հոգաբարձության մասին որոշման նախագծերի վերաբերյալ.
16/ աջակցում են Համայնքի բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը.
17/ մասնակցում են Համայնքի ղեկավարի և Ավագանու քննարկմանը ներկայացվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստմանը.
18/ կատարում են Համայնքի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ:
25. Համայնքի ղեկավարի օգնականները`
1/ հաշվետուևպատասխանատուենՀամայնքիղեկավարիառջև.
2/ կազմակերպում, ղեկավարումևհամակարգումենՀամայնքիղեկավարիընդունարանիաշխատանքները.
3/ կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն են ցուցաբերում Համայնքի ղեկավարին.
4/ համաձայնեցնելով Համայնքի ղեկավարի հետ` կազմակերպում են Համայնքի ղեկավարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում Համայնքի ղեկավարին.
5/ կազմակերպում են Համայնքի ղեկավարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.
6/ համագործակցելով Աշխատակազմի /մասնագետների, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների/ հետ` Համայնքի ղեկավարի համար նախապատրաստում են տեղեկատվական և վերլուծական նյութեր.
7/ նախապատրաստում և Համայնքի ղեկավարին են ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.
8/ կատարում են Համայնքիղեկավարի կողմից տրված այլհանձնարարություններ:
26. Ավագանին
<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով`
1/ ընդունում է իր կանոնակարգը.
2/ հաստատում է Համայնքի զարգացման ծրագիրը.
3/ հաստատում է Համայնքի բյուջեն, բյուջեի` Համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը.
4/ վերահսկում է Համայնքի բյուջեի կատարումը և Համայնքի ստացած վարկերի ու այլ ներգրավված ֆինանսական միջոցների օգտագործումը.
5/ որոշում է կամավոր լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները` Համայնքի ղեկավարի ներկայացմամբ.
6/ նախաձեռնում և օրենքով սահմանված կարգով նշանակում է տեղական հանրաքվե.
7/ վերահսկողություն է իրականացնում Համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ.
8/ դատական կարգով կարող է վիճարկել Համայնքի ղեկավարի` օրենքին և իրավական այլ ակտերին հակասող որոշումները.
9/ որոշում է Համայնքի ղեկավարի վարձատրության չափը.
10/ որոշում է կայացնում առաջարկություն ներկայացնել մարզպետին, Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ.
11/ որոշում է կայացնում Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ.
12/ օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում համայնքային բյուջետային հիմնարկների, Համայնքի մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին.
13/ իր որոշմամբ համաձայնություն է տալիս Համայնքի ղեկավարի ներկայացրած` բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուներին.
14/ օրենքով սահմանված դեպքերում սահմանում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը.
15/ սահմանում է Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը.
16/ իրականացնում է <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.
17/ Համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում Համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու կամ օտարելու մասին.
18/ որոշում է կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկների ու կազմակերպությունների անվանման և վերանվանման վերաբերյալ.
19/ որոշում է կայացնում վարկերի և օրենքով սահմանված կարգով այլ միջոցների ներգրավման վերաբերյալ.
20/ որոշում է կայացնում Ավագանու կանոնակարգին համապատասխան Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին Համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու կամ պատվավոր կոչումից զրկելու մասին.
21/ որոշում է կայացնում Համայնքի զինանշանի վերաբերյալ.
22/ Համայնքի ղեկավարի ներկայացմամբ որոշում է ընդունում Աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու վերաբերյալ.
Համայնքային ծառայության պաշտոնների մասով Աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը և /կամ/ հաստիքացուցակը հաստատելու, ինչպես նաև փոփոխելու և /կամ/ լրացնելու հարցում որոշում է կայացնում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և /կամ/ լրացումներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին դիմելու մասին.
23/ որոշում է ընդունում Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, դրանց փոփոխությունները, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին` <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
24/ հաստատում է Համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով սահմանված քաղաքաշինական այն փաստաթղթերը, որոնց պատվիրատուն է Համայնքը.
25/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով որոշում է ընդունում Համայնքի հողերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին.
26/ հաստատում է Համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը. 27/ հաստատում է Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը.
28/ պետական լիազորված մարմին առաջարկություն է ներկայացնում կամ համաձայնություն է տալիս Համայնքի անվանափոխության վերաբերյալ.
29/ քննարկում է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի իրականացրած վերահսկողության և այլ իրավասու պետական մարմինների իրականացրած ստուգումների արդյունքները և իր իրավասության շրջանակներում ընդունում է որոշում.
30/ իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
27. Աշխատակազմի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Աշխատակազմի քարտուղարը:
28. Աշխատակազմի քարտուղարը`
1/ օրենքով, իրավական այլ ակտերով, համայնքի ղեկավարի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Համայնքի ղեկավարի որոշումների, Աշխատակազմի կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
2/ իր իրավասության շրջանակներում իրականացնում է Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.
3/ մասնակցում է Աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին.
4/ մշակում և Համայնքի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում Աշխատակազմի աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ, արդյունքների մասին զեկուցում է Համայնքի ղեկավարին.
5/ ապահովում է Ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և նիստերին ներկա Ավագանու անդամների կողմից արձանագրությունների վավերացումը.
6/ կազմակերպում և ապահովում է Աշխատակազմի աջակցությունն Ավագանու անդամների կողմից Ավագանու որոշման նախագծերի նախապատրաստմանը.
7/ ապահովում է Աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային գործի վարումը.
8/ կազմակերպում և ապահովում է Համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը.
9/ ապահովում է Ավագանու և Համայնքի ղեկավարի որոշումների և ուղերձների հրատարակումը.
10/ կազմակերպում է Համայնքի ղեկավարի և Ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը, հսկողություն է իրականացնում նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկման և ընթացքի նկատմամբ.
11/ Համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և կազմակերպում վերջիններիս մասնակցությամբ միջոցառումներ` սահմանված <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև Ավագանու ընդունած` Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին որոշմամբ.
12/ վերահսկողություն է իրականացնում Համայնքի ղեկավարի և Ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև Աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ.
13/ ապահովում է Ավագանու որոշումների առաքումը մարզպետարան` յոթնօրյա ժամկետում.
14/ ապահովում է Աշխատակազմում համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
15/ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում Աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններում, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
16/ օրենքով սահմանված դեպքերում շնորհում է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության դասային աստիճաններ, զրկում համայնքային ծառայության դասային աստիճաններից.
17/ <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ենթակա ցուցումներ.
18/ վարում է Աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերյալ գրանցամատյանը.
19/ անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին.
20/ իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
29. Աշխատակազմի քարտուղարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
30. Առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով գործող քաղացիական կացության ակտերի գրանցման Արտաշատի տարածքային բաժնի պետը`
1/ անմիջականորեն ենթակա և հաշվետու է Համայնքի ղեկավարին և /կամ/ Աշխատակազմի քարտուղարին.
2/ կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակցին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը.
3/ կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված իրավական ակտերի կատարումը.
4/ կատարում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները.
5/ միջոցներ է ձեռնարկում երեխաների ծնունդների չգրանցման դեպքերը բացահայտելու և այդ ծնունդների պետական գրանցումներն ապահովելու ուղղությամբ, սահմանված դեպքերում և կարգով տալիս է երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարություն.
6/ բաժնի աշխատողներին բացատրում է նրանց պարտականությունները.
7/ իր իրավասության սահմաններում համագործակցում է պաշտոնատար այլ անձանց հետ.
8/ ուսումնասիրում է բաժնի աշխատողների գործունեության դեմ ուղղված բողոքները.
9/ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնելիս ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և այլ նյութեր.
10/ ուսումնասիրում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման համար տրված դիմումները, կայացնում համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետները և կարգը.
11/ իրականացնում է հսկողություն տարածքային բաժնի ծառայողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, պաշտոնական պարտականությունների ժամանակին և պատշաճ որակով կատարման նկատմամբ.
12/ վարում է բաժնի արխիվը.
13/ Համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնում է հաշվետվություն բաժնի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ.
14/ պատասխանատվություն է կրում բաժնի առջև դրված խնդիրների լուծման համար.
15/ Համայնքի ղեկավարին և Աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
16/ Աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.
17/ ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
18/ ապահովում է Ավագանու որոշումների, Համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների, ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է Համայնքի ղեկավարին ու Աշխատակազմի քարտուղարին.
19/ քաղաքացիականկացությանակտերումզինապարտներիկողմիցիրենցազգանունը, անունը, հայրանունը, ծննդյանտարեթիվըփոխելու, ինչպեսնաևնրանցմահվանգրանցմանմասինտվյալներըմեկշաբաթյաժամկետումներկայացնումէհա-մապատասխանզինվորականկոմիսարիատևՀամայնքիղեկավարին.
20/ բաժնիհամայնքայինծառայողներիկողմիցիրենցկատարածաշխատանքներիմասիններկայացրածկիսամյակայինհաշվետվություններիվերաբերյալտալիսէհամապատասխանեզրակացություններ.
21/ Աշխատակազմիքարտուղարինկիսամյակըմեկներկայացնումէհաշվետվությունիրկատարածաշխատանքներիմասին.
22/ իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
23/ Համայնքի ղեկավարի և /կամ/ Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:
31. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պետերը`
1/ անմիջականորեն ենթակա և ահաշվետու են Համայնքի ղեկավարին և /կամ/ Աշխատակազմի քարտուղարին.
2/ իրենց հանձնարարված բնագավառներում վարվող քաղաքականության մասով կատարում են Համայնքի ղեկավարի, իսկ համայնքային ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով` Աշխատակազմի քարտուղարի հանձնարարականները.
3/ կազմակերպում են բաժնի աշխատանքները, իրենց իրավասության շրջանակներում տալիս են հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը.
4/ Աշխատակազմի քարտուղարին ներկայացնում են բաժնի աշխատանքային ծրագիրը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում են առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
5/ անհրաժեշտության դեպքում` Համայնքի ղեկավարի և /կամ/ Աշխատակազմի քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
6/ ստորագրում են իրենց և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
7/ Համայնքի ղեկավարի և /կամ/ Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ապահովում են իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.
8/ Աշխատակազմի քարտուղարին ներկայացնում են առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում են բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.
9/ առաջարկություններ են ներկայացնում Համայնքի զարգացման ծրագրերի վեաբերյալ.
10/ կազմակերպում են քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում Աշխատակազմի քարտուղարություն.
11/ Համայնքի ղեկավարի և /կամ/ Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում են այլ լիազորություններ:
3. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
32. Աշխատակազմի գույքը օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Համայնքի սեփականությանը փոխանցված և /կամ/ Համայնքի սեփականությունը համարվող գույքից, որն Աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանը և օգտագործմանը հանձնվում /ամրակցվում/ է Ավագանու համապատասխան որոշմամբ: Աշխատակազմի գույքը ենթակա է հաշվառման նրա հաշվեկշռում: