Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.2-3), քաղաքաշինության և հողաշինության բաժնի երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.3-1), քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 3.3-26) համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար: Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 15-ին, ժամը 11:00-ին, Արտաշատի համայնքապետարանում, նիստերի դահլիճում (2-րդ հարկ): Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 30-ը: Նշված պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողի կողմից իրականացվող պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին կարող եք ծանոթանալ կից նյութերում: