Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանում /2-րդ հարկ, նիստերի դահլիճ/ 2023 թվականի նոյեմբերի 6-ին ժամը 11:00-ին տեղի կունենա հանրային լսում/քննարկում/՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով թվով 7 /յոթ/ ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերի և Արտաշատ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի վերաբերյալ: