ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ <<Արտաշատ համայնքի Կանաչուտ գյուղի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի երաժշտական ղեկավարի և հոգեբանի թափուր պաշտոնի համար
Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 17 փետրվարի 2022 թվականի N 08-Ն հրաման
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏ
ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Արարատի մարզի <<Արտաշատ համայնքի Կանաչուտ գյուղի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի երաժշտական ղեկավարի (0.25 դրույքաչափ) և հոգեբանի /0.5 դրույքաչափով/ թափուր հաստիքները։
Մրցույթին մասնակցելու համար անձը տնօրենին կամ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթը անցկացվում է երկու փուլով՝
1․ թեստավորում
2․ հարցազրույց
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ՝ անձը հաստաող փաստաթղթով։
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր ժամը 09։00-18։00 բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից:
Դիմումների ընդունման ժամկետն է 13.03.2023թ.-07.04.2023թ. ներառյալ։
Մրցույթը տեղի կունենա 11.04.2023թ․-ին ժամը 11։00-ին
ՀՀ Արարատի մարզի <<Արտաշատ համայնք Կանաչուտ գյուղի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում, Պ. Սևակի փողոց 13Ա շենք:
Հեռ. 094-07-64-81
Հասցե`Արարատի մարզ, Արտաշատ համայնք, Կանաչուտ գյուղ, Պ. Սևակի փողոց փողոց, թիվ 13Ա շենք
Հեռ..` 094-07-64-81
Էլ. փոստ` kanachutgp@mail.ru