Արտաշատի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ հրապարակային աճուրդ-վաճառքի վերաբերյալ
           
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածով և 76-րդ հոդվածի 3-րդ մասով՝
 Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված հրապարակային աճուրդ-վաճառքը տեղի կունենա Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանում  2022 թվականի օգոստոսի 22-ին ժամը 11-ին: Աճուրդի կդրվի համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Դվին գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության  վարելահողը, Դեղձուտ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողը, Դեղձուտ գյուղում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասը:
  Լոտ 1- ծածկագիր՝ 03-040-0205-0067, Արտաշատ համայնքի Դվին գյուղում գտնվող 0,1572 հա մակերեսով 2-րդ կարգի գյուղատնտեսական նշանակության ջրովի վարելահող
Լոտ 2- ծածկագիր՝ 03-037-0111-0020, Արտաշատ համայնքի Դեղձուտ գյուղում գտնվող 0,75հա  մակերեսով 2-րդ կարգի գյուղատնտեսական նշանակության ջրովի վարելահող 
Լոտ 3- ծածկագիր՝  03-037-0001-0043, Արտաշատ համայնքի Դեղձուտ գյուղի Հ.Շիրազի փողոց թիվ 36 հասցեում գտնվփղ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 0,04048 հա մակերեսով հողամաս
 
         լոտ 1-  704250 դրամ /յոթ հարյուր չորս հազար երկու հարյուր հիսուն/
        լոտ 2-  3360000դրամ /երեք միլիոն երեք հարյուր վաթսուն հազար/
         լոտ 3-  494261 դրամ /չորս հարյուր ինսունչորս հազար երկու հարյուր վաթսունմեկ/
     Աճուրդի նախավճարի չափ է սահմանվում մեկնարկային գնի 50%-ը: Վճարման հաշվարկային հաշվեհամարն է՝ 900415151068:  Աճուրդի դրված հողամասերի քայլի չափը հաշվարկված է մեկնարկային գնի 5 %  չափով: Աճուրդի հայտերի, մասնակցության վճարների անդորագրերի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի աճուրդի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ՝ մինչև 2022թվականի օգոստոսի 16-ը:
     Տվյալ հողամասերը ընդգրկված չեն  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն տուժվում հողամասերի որոկական հատկանիշները, հողամասերի օգտագործումը չի առաջացնում սերվիտուտ:
Առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան աճուրդային հանձնաժողովին /կազմակերպչին/:
 Հեռախոս՝  091191151
Աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձը հաստատող փաստաթուղթը և նախավճարի անդորրագիրը։
 Աճուրդավար՝    Համայնքի գլխավոր ճարտարապետ   Վարդան Այվազյան
 Արձանագրող՝   Համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ         Արամայիս Բադալյան