Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարութան, իրավաբանական և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում առկա է գլխավոր մասնագետի համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն /ծածկագիր 2.3-12/ :
Պաշտոնի անձնագրի գիտելիքների և հմտությունների մասով ներկայացվում են հիմնականում հետևյալ պահանջները`
- ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և /կամ/ համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
- ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերի, ,,Համայնքային ծառայության մասին,, , ,,Տեղական ինքնակառավարման մասին,, , ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, , ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- տիրապետում է ռուսերենին /ազատ/ և մեկ այլ օտար /կարդում, կարողանում է բացատրվել/ լեզվի:
Պաշտոնի անձնագրի իրավունքների և պարտականությունների մասով ներկայացվում են հետևյալ պահանջները`
- կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
- իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.
- անհրաժեշտության դեպքում` բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
- անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
- ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
- բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ կիրառելու աշխատանքները.
- բաժնի պետի հանձնարարությամբ ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում.
- բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է անձանց օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու աշխատանքները.
- բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործառույթներ.
- մասնակցում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով ուսումնասիրությանը և քննարկմանը.
- բաժնի պետին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
- իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի գլխավոր մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կնքվող ժամկետային աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը` մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի/մասնակիցներից/ մեկի կողմից թափուր պաշտոն զբաղեցնելը:
Քարտուղարութան, իրավաբանական և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը /ծածկագիր 2.3-12/ զբաղեցնելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ:
Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում համայնքի ղեկավարի անունով.
- մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները` բնօրինակների հետ միասին.
- արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք.
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
- անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին:
Ցանկացողները կարող են դիմել`
ք.Արտաշատ Օգոստոսի 23-ի փողոց թիվ 62,
Արտաշատի համայքնապետարան, 4-րդ հարկ,
քարտուղարության, իրավաբանական
և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին:
Հեռախոս /0235/ 2-36-39
Արտաշատի համայնքապետարանի
աշխատակազմի քարտուղար` /Վ.ՀԱԿՈԲՅԱՆ/