Արտաշատի համայնքապետարանը 2024 թվականի նոյեմբերի 7-ին ժամը 11:00-ին հայտարարում է հանրային լսում Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրի Մ.Խուդյակով փողոցի հանգստյան գոտիներ տանող ճանապարհահատվածի նորոգման/ասֆալտապատման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
Հանրային լսումը կանցկացվի Լանջազատ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում՝ Մ.Մաշտոցի փողոց թիվ 65 հասցեում:
Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: