30.11.23
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ` ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Նոյեմբերի 30-ին Արտաշատի համայնքապետարանում կայացավ հանրային քննարկում` Արտաշատ համայնքի 2024 թվականի համար Արտաշատ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու և 2024 թվականի համար Արտաշատ համայնքում տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին, որը վարում էր համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Մկրտչյանը: Քննարկմանը մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գոռ Նազարյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցներ, բնակիչներ: Բացման խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավարի ...
Մանրամասն |
|
30.11.23
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ: Ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Մկրտչյանը, աշխատակազմի քարտուղար Գոռ Նազարյանը: Պարոն Մկրտչյանն անդրադարձել է բնակավայրերում սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքներին՝ նշելով, որ կարճ ժամանակ է մնացել ընթացիկ տարվա ավարտին և պետք է անել հնարավորը՝ գոհացուցիչ արդյունքներ արձանագրելու համար: Խորհրդակցությանը քննարկվել են առավել նպաստավոր ու տեսանելի արդյունքներ գրանցելու մեխանիզմները՝ բնակավայրերում հարկերի հավաքագրման ընթացքի և բնակիչների հետ արդյունավետ աշխատանքի համար: Օրակարգային երկրորդ հարցը համայնքի ողջ տարածքում ...
Մանրամասն |
|
27.11.23
ՄԱՍԻՍ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԵԼ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ ԵՆ ԵՐԵՔ ՓՈՂՈՑՆԵՐ
|
Պետություն-համայնք համագործակցությամբ՝ Արտաշատ համայնքի Մասիս բնակավայրում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտեցել Մարտիրոսյան, 4-րդ և 5-րդ փողոցների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները՝ ընդհանուր 700 գծամետր երկարությամբ: Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը եղել է բնակավայրում և տեղում հետևել է ընթացող աշխատանքների որակին։ Նշենք, որ այս ենթածրագրով ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում Մասիս, Ազատավան և Ջրաշեն բնակավայրերում։ Ծրագրի շինարարական աշխատանքների արժեքը 205.557. 733 ՀՀ դրամ է, որի 65%-ը հատկացնում է համայնքը, 35%-ը՝ Կառավարությունը: Փողոցները բնակավայրի հանրակրթական դպրոց և գերեզմանատուն տանող ճանապարհներն են։
|
|
20.11.23
ՔԱՂՑՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ` 2023թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արտաշատ համայնքի Քաղցրաշեն բնակավայրում մեկնարկել և ընթանում են Ն. Քուչակ փողոցի գազաֆիկացման աշխատանքները` ընդհանուր 225 գծամետր երկարությամբ։ Նշենք, որ ծրագրի առաջին փուլով ընթանում են համայնքի Դիմիտրով, Մրգավետ, Քաղցրաշեն, Ոստան, Դվին, Արաքսավան և Այգեզարդ բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքները։ Շինարարական աշխատանքների արժեքը կազմում է 44 մլն 4 հզր ՀՀ դրամ, որի 55%-ը հատկացվում է համայնքի բյուջեից, 45%-ը՝ Կառավարության:
|
|
20.11.23
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Այսօր Մանուկների համաշխարհային օրն է, որն հռչակվել է 1954 թվականին` ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձևով։ Այն նշում են աշխարհի 193 երկրներում։ Շնորհավորում եմ բոլոր մանուկներին, թող խաղաղություն տիրի ամենուր և բոլոր երեխաներն ապրեն ուրախ ու անհոգ, երջանիկ ու փայփայված։ Թող ոչ մի երեխա ստիպված չլինի ապրել պատերազմի սարսափը։ Այս օրը ևս մեկ առիթ է փաստելու, որ երեխաները պետք է ապրեն պաշտպանված ու փայփայված, ինչի համար մենք՝ մեծերս, պետք է անենք նույնիսկ անհնարինը։ Ուզում եմ մեկ անգամ ևս վստահեցնել, որ երեխաների իրավունքները պաշտպանելու, նրանց համար ապահով ու հարմարավետ միջավայր ստեղծելու բոլոր աշխատանքներն համայնքում իմ ամենօրյա հոգածության ներքո են։ Ամենօրյա հոգածությամբ են ...
Մանրամասն |
|
17.11.23
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԽԱՂԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՏԱՇԱՏԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ
|
2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերը Հայաստանում հյուրընկալելու կառավարության հայտի առթիվ այս օրերին Հայաստանում է գտնվում Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությունը՝ քննարկելու խաղերը ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր: Այցի շրջանակներում պատվիրակությունն օրերս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և նախարարության մի շարք աշխատակիցների հետ եղել է Արտաշատի համալիր մարզադպրոցում, դիտարկել Աթլետիկայի խաղերի կազմակերպման համար նախատեսվող վայրը և պայմանները: Նրանք Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի և Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանի հետ շրջել են մարզադաշտում, եղել են նաև Ռ. Գոլեցյանի ...
Մանրամասն |
|
17.11.23
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ նոյեմբերի 17-ին նշվող Ուսանողության միջազգային օրվա առթիվ: Շնորհավորում եմ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում իրենց մասնագիտական ուղին հարթող բոլոր ուսանողներին, մաղթում հաջող ուսումնառություն և ամենայն բարիք: Առանձնահատուկ շնորհավորում եմ Արտաշատ միավորված համայնքի բոլոր ուսանողներին, վստահեցնում եմ, որ որպես համայնքի ղեկավար մշտապես ձեր կողքին եմ: Սիրելի՛ ուսանողներ, դուք եք մեր երկրի ու համայնքի վաղվա օրը կերտողները, քանզի ձեր լուսավոր ու առաջադեմ գաղափարներով, մասնագիտական գիտելիքներով անգնահատելի դերակատարություն ունեք քաղաքացիական հասարակության զարգացման և պետական արդյունավետ համակարգի կայացման գործում: Մեր ...
Մանրամասն |
|
17.11.23
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԱՐՏԱՇԱՏԻ ՊԵՏԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
|
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում կայացել է ՀՀ նկարիչների միության անդամներ, հանրապետությունում և արտերկրում ճանաչում և հեղինակությոուն վայելող հայտնի արվեստագետներ Վանուշ Սաֆարյանի, Շմավոն Շմավոնյանի, Վարուժան Եփրեմյանի և Մաթևոս Սարգսյանի գեղանկարների և քանդակների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկա էին Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Արարատի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը, Արտաշատի համայնքապետարանի ԿՄՍԵ բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը, թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը, ճանաչված նկարիչներ, արվեստագետներ և արվեստասերներ։ Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը ...
Մանրամասն |
|
16.11.23
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն՝ գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ: Ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Մկրտչյանը, աշխատակազմի քարտուղար Գոռ Նազարյանը, համայնքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ պարոն Մկրտչյանը ներկայացրեց Բերքանուշ, Ազատավան և Նարեկ բնակավայրերի նորանշանակ վարչական ղեկավարներ Վարդան Ավետիսյանին, Կամո Հարությունյանին և Հրանտ Սարգսյանին՝ մաղթելով բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Բացելով խորհրդակցությունը համայնքի ղեկավարը նշեց, որ ընթացիկ տարին մոտենում է ավարտին և պետք է անել հնարավորը՝ նախանշված բոլոր ծրագրերը ավարտին հասցնելու նպատակով: Առաջնային ...
Մանրամասն |
|
16.11.23
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԻՇԵՑՈՒՄ
|
Հարգելի՛ հայրենակիցներ, Կադաստրի կոմիտեն կրկին հիշեցնում է, որ հանրապետության մարզերում մինչև 2021թ-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն: Հաշվառում պետք է իրականացնել ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ ԸՆԴԳՐԿՈՂ համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը: ԲԱՑԱՌԱՊԵՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։Ձեր համայնքը քաղաքայի՞ն բնակավայրեր ընդգրկող համայնք է, թե՞ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած, կարող եք տեսնել ստորև ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |