Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,, Հայասատանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով , լսելով և քննարկելով համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ Մ.Մելիքյանի Արտաշատ համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի հաշվետվության մասին հաղորդումը, համայնքի ավագանին որոշում է`
Հաստատել Արտաշատ համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի հաշվետվությունը `
ա/ եկամուտների գծով նախատեսված 325891.958 հ.դ.-ի դիմաց փաստացի մուտքագրվել է 248747.463 հ.դ., կատարողականը 76.3 % / հավելվածը կցվում է/.
բ/ ծախսերի գծով ըստ գործառնական դասակարգման նախատեսված 325891.958 հ.դ.-ի դիմաց փաստացի ծախսվել է 141416.373 հ.դ., կատարողականը 15.7 % / հավելվածը կցվում է /: