Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով «ՔԻՆԳ ՍԹԱՐ ԱՋԵՆՍԻ» ՍՊԸ-ի տնօրեն Ն․ Ասադինեժադի 10/07/2024 թվականի Ք-9454 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղում գտնվող, «ՔԻՆԳ ՍԹԱՐ ԱՋԵՆՍԻ» ՍՊԸ-ին /ՀՎՀՀ 02668279/ սեփականության իրավունքով պատկանող 0,183հա մակերեսով, 03-055-0115-0006 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասի՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։