Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 85-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2025 թվականի N 85-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 30-րդ գլխով սահմանված դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող՝ Ս.Մկրտչյանի՝ 01.04.2025 թվականի և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի՝ 14.04.2025 թվականի գրությունները, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1. 2009 թվականի հունիսի 9-ին Արտաշատ համայնքի և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի միջև կնքված «Անշարժ գույքի անհատույց օգտագործման» պայմանագրում /այսուհետ՝ պայմանագիր/ թույլատրել կատարել հետևյալ փոփոխությունը.

1) պայմանագրի 1.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Փոխատուն Փոխառուին ժամանակավոր, անհատույց օգտագործման է հանձնում հետևյալ գույքը՝ Արտաշատ քաղաքի Օրբելի փողոցի թիվ 100 հասցեում գտնվող, թիվ 2378617 վկայականով, 0,738 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասից և 986,2/1259,3 քմ մակերեսով շենք-շինություններից համաձայն պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող հատակագծի՝ 0,5132 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և 812,62/1006,73 քմ շինությունը»:

3. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -24

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ

ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԱԶԱՏՅԱՆ ԱՆԻ

ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(16.15 Կբ) ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner