Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով և ընդառաջելով Ն․ Հովհաննիսյանի 27/03/2023 թվականի N Ք-3930 դիմումին՝ համայնքի ավագանին որոշում է․
1. Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 6/3 հասցեում գտնվող՝ 03-001-0026-0054 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,0023 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի եղանակով գործունեությունն ընդլայնելու նպատակով օտարել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Օգոստոսի 23 փողոց 6/1 գտնվող 03-001-0025-0034 ծածկագրով, 0,0826 հա մակերեսով անշարժ գույքի ընդհանուր համատեղ սեփականատերեր՝ Նարեկ Աշոտի Հովհաննիսյանին /ծնված 16/10/1985 թվականին/ և Լիլիթ Հայրապետի Թովմասյանին /ծնված 02/05/1993 թվականին/:
2. Հողամասի օտարման գինը սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով:
3. Օտարման գործընթացը կազմակերպել 2023 թվականի ընթացքում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: