Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Ն․ Սահակյանի լիազորված անձ Ա․ Աբրահամյանի 29/04/2024 թվականի թիվ Ք-6165 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի վարչական տարածքում գտնվող, Նվարդ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 03-061-0126-0004 կադաստրային ծածկագրով 0,35հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության՝ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող, հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնաշենք, պահակատուն և պահեստ կառուցելու նպատակով։
2․ Կատարել փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: