Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետով, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով և ուսումնասիրելով Ն․ Պետրոսյանի 02/04/2024 թվականի թիվ Ք-5008 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Վարդաշեն գյուղի, Ե․ Չարենցի փողոց 16/1 հասցեում գտնվող, 03-089-0011-0042 կադաստրային ծածկագրով 0,03930հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարել Արտաշատ համայնքի Վարդաշեն գյուղի, Ե․ Չարենցի փողոց 16 հասցեում գտնվող 0,08 հա մակերոսով 03-089-0011-0009 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և բնակելի տան սեփականատեր՝ Նարինե Զալիկոյի Պետրոսյանին /ծնված 22/08/1966 թվականին/՝ հողամասը ընդլայնելու նպատակով:
2.Հողամասի վաճառքի գինը սահմանել 650 000 /վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
3.Օտարման գործընթացը կազմակերպել 2024 թվականի ընթացքում:
4․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։