Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 06-ի «Արտաշատ համայնքի սեփականության 2022 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 276-Ա որոշման 11-րդ հավելվածում 14-րդ տողի լրացմամբ կատարված փոփոխությունը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի կարիքների համար Արտաշատի համայնքապետարանի և «ՍՏՐՈՅ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի միջև 14.04.2023 թվականին կնքված «ԱՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-22/27» ծածկագրով Պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն գույքի ձեռքբերմամբ (աղբատար մեքենա, մոդելը՝ ZZ1257N4347E1, արժեքը՝ 39.165.000 (երեսունինը միլիոն հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ):
2. Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 06-ի «Արտաշատ համայնքի սեփականության 2022 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 276-Ա որոշման 11-րդ հավելվածում 15-րդ տողի լրացմամբ կատարված փոփոխությունը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի կարիքների համար Արտաշատի համայնքապետարանի և «ՍՏՐՈՅ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի միջև 14.04.2023 թվականին կնքված «ԱՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-22/27» ծածկագրով Պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն գույքի ձեռքբերմամբ (աղբատար մեքենա, մոդելը՝ ZZ1257N4347E1, արժեքը՝ 39.165.000 (երեսունինը միլիոն հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ):
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: