Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի 29 դեկտեմբերի թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի 22 դեկտեմբերի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2023 թվականի հունիսի 14-ի թիվ 2/փ-171 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2023 թվականի հունիսի 16-ի թիվ N01//03605-2023 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Հաստատել՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի գլխավոր հատակագծում /գոտևորման նախագծում/ 03-009-0159-0011 կադաստրային ծածկագրով 0,91789 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասից 0,05584 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով ջրային հողամասի:
2.Նշված փոփոխությունն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրի գոտևորման նախագծում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։