Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Աճուրդային եղանակով օտարել Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղում գտնվող հետևյալ հողամասը՝
լոտ 1 - Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի, Հայրիկ Մուրադյան փողոց 11 հասցեում գտնվող՝ 03-097-0196-0018 կադաստրային ծածկագրով 0,08003հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գին սահմանել՝ 977166 /ինը հարյուր յոթանասունյոթ հազար հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ:
2.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: