Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի 22 դեկտեմբերի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Նորաշեն բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2024 թվականի նոյեմբերի 4-ի N 2/փ-418 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2024 թվականի նոյեմբերի 5-ի N 01//06944-2024 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Հաստատել՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Նորաշեն գյուղում գտնվող, 03-069-0106-0002 կադաստրային ծածկագրով 1,39 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսք հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի։
2.Նշված փոփոխություներն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և Արտաշատ համայնքի Նորաշեն բնակավայրի գոտևորման նախագծում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: