Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածով, քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 18-րդ կետով և հիմք ընդունելով «Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի «ԼՈՒՍՆԹԱԳ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ս. Պողոսյանի 19.06.2023 թվականի N Պ-7543 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․
1. Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի, Վերին Արտաշատ գյուղի Ի. Միչուրինի փողոց 1 հասցեում գտնվող 0,2517հա մակերեսով 03-091-0027-0009 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և 823.39 քմ մանկապարտեզը, 48.37 քմ կաթսայատունը, 3.15 քմ մակերեսով պարիսպը, 3.36քմ մակերեսով պարիսպը, 4.85քմ մակերեսով պարիսպը, 7.58 քմ մակերեսով պարիսպը, 5.88քմ մակերեսով պարիսպը անհատույց և անժամկետ (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել «Արտաշատ համանքի Վերին Արտաշատ գյուղի «ԼՈՒՍՆԹԱԳ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նախադպրոցական կրթական ծրագիր և (կամ) նախադպրոցական ծառայություններ իրականացնելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարականը հաջորդող օրվանից: