Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողը՝
լոտ 1 - ծածկագիր 03-001-0426-0023, 0,26557 հա (2-րդ կարգի գյուղատնտեսական նշանակության ջրովի վարելահող) օտարել աճուրդային եղանակով:
2. Աճուրդային եղանակով օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 189 754 (մեկ միլիոն հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր հիսուն չորս) ՀՀ դրամ։
3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:
4. Օտարումը կազմակերպել մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: