Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով և ընդառաջելով Հ․ Խաչատրյանի 31/10/2023 թվականի N Ք-13617 դիմումին՝ համայնքի ավագանին որոշում է․
1. Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոց 5/1 հասցեում գտնվող 03-001-0045-0065 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,00805հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի եղանակով օտարել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Ազատամարտիկների 5 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր՝ Հովիկ Գևորգի Խաչատրյանին /ծնված 14/06/1981 թվականին/:
2. Հողամասի օտարման գին սահմանել 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3. Օտարման գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: