Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի 29 դեկտեմբերի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի 22 դեկտեմբերի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Շահումյան բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2023 թվականի հուլիսի 19-ի թիվ 2/փ-206 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2023 թվականի հուլիսի 21-ի թիվ 01/04367-2023 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Հաստատել՝ Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի գլխավոր հատակագծում /գոտևորման նախագծում/ 03-074-0254-0039 կադաստրային ծածկագրով 1 հա մակերեսով /որից 0,8975հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր և 0,1025հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք/ հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասի:
2.Նշված փոփոխությունն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և Արտաշատ համայնքի Շահումյան բնակավայրի գոտևորման նախագծում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: