Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետով, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետի պահանջներով և ուսումնասիրելով Լ․ Խլխաթյանի 17/06/2024 թվականի թիվ Ք-8481 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի Արտաշատյան խճուղի 48/1 հասցեում գտնվող, 03-038-0059-0020 կադաստրային ծածկագրով 0,0016հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարել Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի Արտաշատյան խճուղի 48-50 հասցեում գտնվող 03-038-0059-0015 կադաստրային ծածկագրով 0,24հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր՝ Լիպարիտ Սերյոժայի Խլխաթյանին /ծնված 17/12/1966 թվականին/՝ հողամասն ընդլայնելու նպատակով:
2.Հողամասի վաճառքի գինը սահմանել 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3.Օտարման գործընթացը կազմակերպել 2024 թվականի ընթացքում:
4․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։