Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Աճուրդային եղանակով օտարել Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասը՝
լոտ 1 - Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Մ․ Սարյան փողոց 14/1 հասցեում գտնվող, 03-074-0264-0009 կադաստրային ծածկագրով 0,13556հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս։ Մեկնարկային գինը սահմանել՝ 2 700 000 /երկու միլիոն յոթ հայուր հազար/ ՀՀ դրամ։
2.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: