Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Գոռ Մելքոնյանի 11/03/2024 թվականի Ք-3868 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի վարչական գտնվող, Գոռ Արսենի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2524 հա մակերեսով, 03-038-0120-0017 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող, նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ սառնարան կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։